Կենլոքը «Քրիսթալ Փելաս»-ի ակադեմիայի սան է։ Նա միացել է «Իսպվիչ Թաուն»-ի ակադեմիային 2014 թվականի ապրիլին[2]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ստիվենիջ ՖԱ»-ի դեմ խաղում[3]։
2015 թվականի օգոստոսի 24-ին Մայլս Կենլոքը 2 տարվա պայմանագիր է կնքել «Իսպվիչ Թաուն»-ի հետ, հետագայում 12 ամիս երկարաձգելու հնարավորությամբ[4]։