Մայիսյան բզեզի ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արհեստական մայիսյան բզեզի ապուր,«մոքչաֆերի ապուր», տոստ հացով և լյարդով(Մայիսյան բզեզները փոխարինված են խեցգետնով)

Մայիսյան բզեզի ապուրը եվրոպական ուտեստ է՝ պատրաստված մայիսյան բզեզ միջատից։ Այն Գերմանիայում և Ֆրանսիայում խորտիկ էր մինչև 1900-ականների կեսերը[1]։ Համը նման է խեցգետնի ապուրին։ Քանի որ մայիսյան բզեզները համարվում էին չափազանց տարածված վնասատու միջատներ, որոնք չորս տարին մեկ Եվրոպայում ահռելի աճ էին գրանցում, ապուր սարքելու համար նրանց մեծ քանակությամբ հավաքելը նախկինում շատ հեշտ էր։ Չափազանց շատ թունաքիմիկատների օգտագործումը 1970-ական թվականներին հանգեցրեց նրանց քանակի նվազմանը, շատ վայրերում՝ ամբողջական ոչնչացմանը։ Քանի որ բզեզները հիմա համեմատաբար հազվագդեպ հանդիպող են, մայիսյան բզեզի ապուրի պատրատումը համարյա անհետացել է այն համայնքներից, որտեղ մի ժամանակ այն այդքան տարածված էր[2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1800-ական թվականների ֆրանսիական բաղադրատոմսի՝ մեկ բաժին մայիսյան բզեզի ապուրը պահանջում է ձեռքերը և ոտքերը առանձնացրած 500 գրամ միջատներ[2]։ Դրանք տապակում են կարագի մեջ, հետո պատրաստում հավի կամ հորթի արգանակի մեջ։ Ապուրը կարելի է խտացնել և ուտել որպես արգանակ, կամ մանրացված մայիսյան բզեզներ, որոնք կարելի է խառնել ձվի դեղնուցի և մրգահյութի հետ։ Ապուրը մատուցվում է աղավնու կրծքամսի կամ հորթի լյարդի շերտերով[3] և կրուտոններ։ Մեկ բաժինը ներառում է մոտ 30 բզեզներ[4][5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hyman, Vicki (May 29, 2013), "Insect bites: Cooking with cicadas, New Jersey's newest crop Արխիվացված 2018-07-10 Wayback Machine." NJ.com. Retrieved May 31, 2018
  2. 2,0 2,1 Warner, Dick (May 8, 2006), "Bug has a long, colourful history Արխիվացված 2019-02-14 Wayback Machine," Irish Examiner. Retrieved May 31, 2018
  3. Manoi. «Maikäfersuppe» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  4. Helge May. «Die Maikäfer sind wieder da» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  5. Schneider, Johann Joseph (1844). «Maikäfersuppen, ein vortreffliches und kräftiges Nahrungsmittel». Magazin für die Staatsarzneikunde Nr 3 (գերմաներեն). Vol. 3. էջեր 403–405. ISBN 3-87038-366-6.
  6. «Maikäfer in Luxemburg : Historisches und Kurioses» (PDF) (գերմաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Heyden, Bertha (1887). Kochbuch oder Gründliche Anweisung, einfache und feine Speisen mit möglichster Sparsamkeit zuzubereiten (գերմաներեն) (16 ed.). Reutlingen: Enßlin und Laiblin. էջ 40.