Մաման Տրաորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաման Տրաորե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մաման Էլ Հաջի Տրաորե
Քաղաքացիությունը Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 176 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լիտվա Ժալգիրիս
Համար 16
Պատանեկան կարիերա
2004—2005 Մալի Սերկլ Օլիմպիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2016 Ֆրանսիա Նիս 101 (9)
2010—2012 Ֆրանսիա Մեց 36 (5)
2017— Լիտվա Ժալգիրիս 1 (0)
Ազգային հավաքական
2005—ներկա Մալի Մալի 32 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 5, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 11, 2013

Մաման Էլ Հաջի Տրաորե (ֆր.՝ Mahamane El Hadji Traoré, օգոստոսի 31, 1988(1988-08-31)[1][2], Բամակո, Մալի), մալիացի ֆուտբոլիստ, լիտվական «Ժալգիրիս» ակումբի և Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաման Տրաորե իր մասնագիտական կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Սերկլ Օլիմպիկ»։ 2005 թվականին կիսապաշտպանը տեղափոխվել է ֆրանսիական «Նիս» ակումբ։ Թիմում դեբյուտն անցկացրել է 2006 թվականի ապրիլի 30-ին, Լիգա 1-ի «Այաչոյի» դեմ խաղում[3]։ 2008 թվականի օգոստոսի 16-ին «Նանսի» ակումբի դեմ խաղում Տրաորեն ակումբում խփեց իր առաջին գոլը, որը խաղում հաղթականն էր[4].

2010-2011 և 2011-2012 մրցաշրջանները մալիացի ֆուտբոլիստը անցկացրել է Լիգա 2-ում, վարձավճարով խաղալով «Մեց» ակումբում։ Մեցում առաջին խաղը անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին, «Սեդանի» դեմ[5]։ Ակումբի կազմում իր երրորդ խաղում կիսապաշտպանը գրավեց «Բուլոնի» դարպասապահ Ֆլորիան Բագեի դարպասը[6]։ «Մեցի» կազմում Մաման Տրաորեն խաղացած 41 խաղերում խփեց 7 գոլ և 2011-2012 մրցաշրջանի ավարտին վերադարձավ «Նիս»։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաման Տրարորեն 2005 թվականից հանդես է գալիս Մալիի ազգային հավաքականում։ Թիմի կազմում խաղացել է Աֆրիկական ազգերի գավաթ 2010-ին (2 խաղ), 2012-ին (1 խաղ) և 2013-ին (5 խաղ։ Տրարորեն հավաքականի հետ կրկնակի անգամ մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ապրիլի 15, 2013:

Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություններ Ազգային ավաթներ Միջմայրցամաքային գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Նիս 2005-2006 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
2006-2007 4 0 0 0 0 0 4 0
2007-2008 10 0 2 0 0 0 12 0
2008-2009 22 3 1 0 0 0 23 3
2009-2010 16 1 0 0 0 0 16 1
2012-2013 21 3 2 1 0 0 23 4
Ընդհանուր «Նիսում» 74 7 5 1 0 0 79 8
Ֆրանսիա Մեց 2010-2011 Լիգա 2 19 4 3 0 0 0 22 4
2011-2012 17 1 2 2 0 0 19 3
Ընդհանուր «Մեցում» 36 5 5 2 0 0 41 7
Ընդհանուր կարիերայում 110 12 10 3 0 0 120 15

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկական ազգերի գավաթի բրոնզե մեդալակիր (2)՝ 2012, 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն) — «Аяччо» — «Ницца» 0:3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն) — «Ницца» — «Нанси» 2:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն) — «Мец» — «Седан» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն) — «Булонь» — «Мец» 0:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]