Մահաբեր ներարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահաբար ներարկման սենյակ Սան Քուենտինի նահանգային բանտում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)

Մահաբեր ներարկում, մահապատժի իրականացման միջոց, որը ենթադրում է դատապարտյալի օրգանիզմ թունավոր կամ սուր ներգործող նյութերի ներարկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատապարտյալին ֆիզիկական ցավերից զերծ պահելու նպատակով միաժամանակ կարող է ներարկվել նաև ցավազրկող նյութ։ Մահաբեր ներարկումը օգտագործվում է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, որպես մահապատժի միջոց, ինչպես նաև Ֆիլիպիններում, Թայլանդում և Չինաստանում[1]։

2006 թ. դեկտեմբերին մահաբեր ներարկումը Կալիֆոռնիայի նահանգում ճանաչվեց հակասահմանադրական։ Նույն պատճառաբանությամբ այն արգելվեց նաև Ֆլորիդայում և Միսսուրիում[2]։ Ֆլորիդայում մահաբեր ներարկումը նորից օգտագործվեց 2008 թ.-ից։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատապարտյալը ամրացվում է հատուկ աթոռին, երակների մեջ մտցվում են ասեղներ՝ միացված կաթիլայինին։ Դրանց միջով դատապարտյալին ներարկվում է այսպես կոչված «տեխասյան կոկտեյլ», որը կազմված է 3 դեղամիջոցներից, պատրաստված բժիշկ Ստենլի Դոյչի կողմից։

Հերթականությամբ ներարկվում են՝

  1. նատրիումի տիոպենտալ (natrium thiopentalium)-օգտագործում է անեսթեզիայի համար՝5գրամից ոչ պակաս
  2. պավուլոն (pancuronium bromide)-պարալիզացնում է շնչառական մկանները
  3. կալիումի քլորիդ (Kalium chloride)- սրտի կանգին է նպաստում։

Այս միջոցը ունի մի շարք առանձնահատկություններ.

  1. առավել անցավ միջոց է
  2. բանտապահներին ազատում է մի շարք անհարմարանքներից՝կապված արարողությունների հետ
  3. ի տարբերություն գնդակահարության կամ էլեկտրական աթոռի քիչ արդյունավետ է երևում, բայց միևնույն ժամանակ հանցագործը պետք է գիտակցի, որ նրան փառքով չեն մահապատժի ենթարկում, այլ ինչպես ընդունված է ասել, «գազազած շան պես քնացնում են»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]