Մաթիլդա Էրնկրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիլդա Էրնկրանս
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Էրեբրո համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 12, 1973(1973-03-12)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Q10516418?, Hallsberg Municipality, Էրեբրու, Շվեդիա[1]
Քաղաքացիություն  Շվեդիա[1]

Մաթիլդա Էլիզաբեթ Էրնկրանս (շվեդ.՝ Matilda Elisabeth Ernkrans, մարտի 12, 1973(1973-03-12)[1], Q10516418?, Hallsberg Municipality, Էրեբրու, Շվեդիա[1]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 2019 թվականի հունվարի 21-ից՝ Լյովենի կառավարության բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարար[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Էրնքրանսը Յան Կարլսոնի (շվեդ.՝ Jan Karlsson) և Կարիտա Էրնկրանսի (շվեդ.՝ Carita Ernkrans) դուստրն է[4]։ 1995-ից մինչև 2002 թվականը Էրեբրուի համալսարանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, տնտեսություն ու սոցիոլոգիա[5]։ Էրնկրանսը նախկինում աշխատել է որպես աշխատանքի տեղավորման գործակալ։

Մաթիլդա Էրնքրանսը Հալսբերգի քաղաքապետարանի քաղաքային խորհրդում ընտրվել է 1995 թվականին և նախագահի տեղակալ է եղել 2003 թվականից մինչև 2007 թվականը։ Նա եղել է ավագանու անդամ 1994-2002 թվականներին[4]։

Էրնկրանսը 2002 թվականից Ռիքսդագի անդամ է[6], նա ընտրվել է Էրեբրուի շրջանում սկզբում որպես պատգամավոր, իսկ 2006 թվականի փետրվարից՝ որպես մշտական անդամ։ 2018 թվականի մարտին Էրնկրանսը դարձել է կրթության կոմիտեի նախագահ, ինչպես նաև 2004-2006 թվականներին մշակույթի կոմիտեի և սոցիալական ապահովության կոմիտեի նախկին անդամ, ինչպես նաև 2010-2018 թվականներին շրջակա միջավայրի և գյուղատնտեսության կոմիտեի նախագահ։ Նա նաև ընտրվել է որպես սոցիալական ապահովության կոմիտեի նախագահ[2]։

2019 թվականի հունվարի 21-ին նա կրթության նախարարությունում նշանակվել է ստատիկ խորհրդական՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի կոչումով[2][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. 2,0 2,1 2,2 Åberg, Mikael (2019 թ․ հունվարի 21). «Matilda Ernkrans (S) blir minister i nya regeringen» (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  3. «Matilda Ernkrans (S)». riksdagen.se (շվեդերեն). Оф. Сайт Риксдага Швеции. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 Riksdagsförvaltningen. «Matilda Ernkrans (S) - Riksdagen». www.riksdagen.se (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  5. «Matilda Ernkrans». altinget.se. Läst 26 augusti 2017.
  6. Jasmina Sofić. «Matilda Ernkrans Minister för högre utbildning och forskning» (շվեդերեն). Сайт партии Социал-демократов Швеции (Socialdemokraterna Partistyrelsens kansli). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  7. Thurfjell, Karin (2019 թ․ հունվարի 21). «Just nu: Ygeman gör comeback som minister». Svenska Dagbladet (շվեդերեն). ISSN 1101-2412. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Էրնկրանս» հոդվածին։