Մազահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոլեկուլային գրաֆիտների մեթոդ

Մազահանում, էպիլացիա, մազերի արհեստական հեռացումը կոսմետիկական կամ բուժիչ նպատակով: Կատարվում է մեխանիկական գործիքների, էլեկտրամազահանման, էպիլինային սպեղանու և ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: Էլեկտրամազահանումը կիրառվում է կանանց դեմքի գերմազոտությունը (տես Հիպերտրիխոզ) վերացնելու, իսկ ռենտգենյան ու էպիլինային մազահանումը՝ գլխի և դեմքի սնկային որոշ հիվանդությունների (տրիխոֆիթիա, միկրոսպորիա, ֆավուս, սիկոզ) բուժմանն օժանդակելու նպատակով: Ամենից կայուն արդյունք տալիս է էլեկտրամազահանման մեթոդը, որի ժամանակ ասեղնաձև էլեկտրոդներով քայքայում են մազային կոճղեզները, և մազերի աճը դադարում է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png