Մադոննա դեի Սետե Դոլորի բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադոննա դեի Սետե Դոլորի բազիլիկ
իտալ.՝ Basilica della Madonna dei Sette Dolori
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՊեսկարա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Pescara-Penne?
Հիմնական ամսաթվերը18-րդ դար
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Madonna dei sette dolori (Pescara) Վիքիպահեստում
settedolori.pe.it

Մադոննա դեի Սետե Դոլորիի բազիլիկ[1] (իտալ.՝ Basilica della Madonna dei Sette Dolori), կաթոլիկ եկեղեցու Պեսկարա-Պեննե արքեպիսկոպոսարանի սրբավայր Իտալիայի Աբրուցո մարզի Պեսկարա գավառի Պեսկարա քաղաքում[2]։ Ունի փոքր բազիլիկի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոննա դեի Սետե Դոլորիի (Աստվածամոր յոթ տառապանքների) բազիլիկը գտնվում է Լարգո Մադոննայում՝ Պեսկարա Կոլիում։ Այն նվիրված է Մարիամ Աստվածածնին, որը, ըստ քրիստոնեական ավանդության, տարել է յոթ սուգ։

Եկեղեցին կրոնական, պատմական, գեղագիտական և մշակութային կենտրոն է ինչպես Պեսկարա քաղաքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Ամեն տարվա հունիսի առաջին կիրակի օրն անցկացվող տոնի ժամանակ այստեղ գալիս են մեծ թվով ուխտավորներ ինչպես Աբրուցո մարզից, այնպես էլ Իտալիայի այլ շրջաններից։

Մեր տիկնոջ տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տառապանքների Աստվածամոր հայտնության մասին լեգենդը թվագրվում է 16-րդ դարի վերջով և 17-րդ դարի սկզբող։ Այն վայրում, որը ներկայում կոչվում է Լարգո Մադոննա, և որտեղ այժմ գտնվում է սրբավայրը, նախկինում եղել է կաղնու պուրակ, որտեղ տեղացի գյուղացիները արածեցնում էին իրենց ոչխարները։ Մի օր թփերի մեջ հովիվները գտել են քարի վրա փորագրված Կույսի պատկերը, որում պատկերված է խաչից հանելու տեսարանը։ Յոթ սրեր սրտին մխված Աստվածամոր ծնկներին Հիսուս Քրիստոսի անշունչ մարմինն է։ Գյուղացիները նկարը տեղափոխել են Կոլլե Ռուշիտելիում տեղակայված մի փոքր մատուռ (ներկայում՝ Դե Յակոբիս) և որոշել այդ ամենի մասին պատմել եկեղեցականներին։ Սակայն հաջորդ առավոտ պարզվել է, որ պատկերը մատուռից անհետացել է և գտնվում է իր հայտնաբերման վայրում։ Որոշելով, որ դա ինչ-որ մեկի կատակն էր, նույն օրվա երեկոյան պատկերը վերադարձվել է մատուռ։ Հաջորդ օրը, սակայն, ամեն ինչ կրկնվել է։

Նկարը կրկին վերադարձվել է մատուռ, սակայն այս անգամ ուսումնասիրվել են բոլոր անկյունները, դռները և պատուհանները ամուր փակվել են և պահակ կանգնեցվել։ Եվ երբ առավոտյան պատկերը նորից հայտնվեց իր նախկին տեղում, բոլորն ընդունել են, որ Աստված հատուկ բարեհաճ վերաբերմունք ունի այդ վայրի նկատմամբ։

«Անձրևի հրաշք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոննա դեի Սետե Դոլորիի սրբապատկերի առաջ աղոթելուց հետո կատարված հրաշքներից մեկը եղել է տարածաշրջանում ծանր երաշտից ազատվելը։ Լեգենդի համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում գյուղացիները դաշտերում կատարում էին կրոնական երթեր՝ իրենց հետ տանելով սրբապատկերը։ Երբ մայիսի 12-ին երթն ուղղվել է դեպի ծով, որպեսզի Աստվածամորը մեկ անգամ ևս խնդրեն անձրևի համար, վարար անձրև է տեղացել, և բերքը փրկվել է։ Այդ ժամանակից ի վեր, ի հիշատակ այդ իրադարձության, ամեն տարի մայիսի 12-ին նշվում է տոն, որի ընթացքում տեղացիները շնորհակալություն են հայտնում Աստվածամորն իրենց օգնելու համար։

Բազիլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբապատկերի հայտնվելուց կարճ ժամանակ անց այդ վայրում կառուցվել է զոհասեղանով մատուռը, ուր տեղավորվել է սրբապատկերը։ Մատուռի վերևում կառուցվել է գմբեթ, որտեղ տեղադրվել է զանգը, որը հետագայում՝ 1888 թվականին, տեղափոխվել է զանգակատունը։ 1665 թվականի նոյեմբերի 26-ին եպիսկոպոս Ռաֆայելե Էզուբերանցիոն հիմնել է Սանտա Մարիա դեի Սետտե Դոլորի ծուխը։ Այնուհետև նախագծվել և կառուցվել է նոր տաճար, որը հավանաբար ներառել է փոքր մատուռը։ Ներկայիս բազիլիկն օծվել է 1757 թվականի մայիսի 30-ին Պեննեի և Ատրիի եպիսկոպոս Ջեննարո Ֆեցելիի կողմից։

Տաճարի փոխանցումը կապուցինների տնօրինությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի հունիսի 20-ին մահացել է արքպրեսբիտեր Յակոնեն, և մոնսինյոր Վինչենցո Գրեմինյին՝ Տերամոյի եպիսկոպոսն և Պեննեի ու Ատրիի առաքելական կառավարիչը, սրբավայրի վիկարիոս է նշանակել Ալբերտո Միլենոյին Վաստոյից։ 1948 թվականի դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռը սրբավայրը փոխանցել է Փոքր եղբայրներ կապուցինների միաբանությանը (OFMCap), և 1949 թվականի մարտի 6-ին Ալբերտո Միլենոն նշանակվել է ծխական քահանա Մադոննա դեի Սետե Դոլորի ծխում։ Այդ ժամանակ էլ մոնսենյոր Բենեդետո Ֆալկուչին դարձել է Պեսկարա-Պեննեի նորաստեղծ թեմի եպիսկոպոս։

Բազիլիկի կարգավիճակի շնորհում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի դեկտեմբերի 3-ին Հռոմի պապ Պիոս XII-ը Մադոննա դեի Սետե Դոլորիի կերպարը հռչակել է Պեսկարայի-Պեննեի եպիսկոպոսության երկնային հովանավոր։ 1959 թվականի հունվարի 16-ին եպիսկոպոս Բենեդետտո Ֆալկուչչիի և արքեպիսկոպոս Անտոնիո Յաննուչիի խնդրանքով Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը սրբավայրին շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пескара / Р. М. Асейнов (история), Т. А. Галкина // Перу — Полуприцеп. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 38. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 26). — ISBN 978-5-85270-363-7.
  2. «Базилика Мадонны семи скорбей: описание, история, фото, точный адрес» (ռուսերեն). Тонкости туризма. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]