Մագնիսական հիդրոդինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևային քամու մագնիսահիդրոդինամիկական սիմոլյացիա

Մագնիսական հիդրոդինամիկա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրահաղորդիչ հեղուկի կամ գազի (հեղուկ մետաղներ, պլազմա) փոխազդեցությունը էլեկտրամագնիսական դաշտի հետ։ Մագնիսական հիդրոդինամիկայի տեսական հիմքը հիդրոդինամիկայի հավասարումներն են և Մաքսվելի հավասարումները էլեկտրամագնիսական դաշտի համար։ Մագնիսական հիդրոդինամիկայի բնագավառի հետազոտությունները կապված են պլազմայի հատկությունների (մասնավորապես, Արեգակի, աստղերի, տիեզերական տարածության պլազմայի) ուսումնասիրման, կառավարվող ջերմամիջուկային ռեակցիաների իրագործման պրոբլեմի, հեղուկ մետաղ մղող մագնիսահիդրոդինամիկական պոմպերի, մագնիսահիդրոդինամիկական գեներատորների ն. պլազմային ռեակտիվ շարժիչների նախագծման ու կառուցման հետ։ Մագնիսական հիդրոդինամիկայի հիմնական դրույթները 1940-ական թվականներին ձևակերպել է շվեդ ֆիզիկոս Հանես Ալֆվենը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 116