Մագիֆրենիկ համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագիֆրենիկ համախտանիշ
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ

Մագիֆրենիկ համախտանիշ (մագիֆրենիա), հոգեկան խանգարում, հոգեկան ադապտացման խանգարում[1][2], որի ընթացքում մտածողության մեջ սկսում են գերիշխել գիտական պատկերացումներին հակասող կախարդական բովանդակության գաղափարներ և պատկերացումներ[3]։

Մագիֆրենիան զանգվածային երևույթ է[3] և լայնորեն տարածված է հասարակության մեջ[2]։ Դասակարգման սահմանման իրավաչափության վերաբերյալ կարկածներ են արտահայտվել հիվանդագին գաղափարների բովանդակության, ոչ թե կլինիկական-հոգեպաթոլոգիական նշանների հիման վրա[3], սակայն սոցիալական հոգեբուժության մեջ նման հասկացության սահմանումն օգտակար է, քանի որ առկա են մագիֆրենիայի[2]։ Արտահայտվել են նաև գնահատականներ, որ «օկուլտիզմի համաճարակն» էական վնաս է հասցնում հասարակությանը[3], իսկ «բնակչության զանգվածային մագիֆրենիզացման» կանխարգելումը հանգիսանում է հասարակական առողջության պաշտպանության[1] կարևորագույն խնդիրներից մեկը։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդանքի պարագաներ

Ոչ ախտաբանական (հոգեբանական) մակարդակի վրա կախարդական մտածողությունն ունի հստակ մոլորության բնույթ ունի։ Այն կարող է նաև ցնցման վերամշակման եղանակ լինել[4]։ Հիվանդության զարգացման կլինիկական մակարդակին մագիֆրենիան հոգեպաթոլոգիական երևույթ է դառնում, ձեռք բերելով գերարժեքավոր կամ գերիշխող գաղափարների բնույթ, որոնք չափազանց դժվար են ուղղվում, կապված՝ բարձր զգացմունքային հագեցածության և ախտաբանորեն փոփոխված անձի հետ սերտ կապով[1]։

Մագիֆրենիայի զարգացմամբ սկսում է սահմանվել հիվանդի վարքը, կողմնորոշումը և ամբողջ կենսակերպը։ Նա սկսում է այցելել կախարդների, էքստրասենսերի, աստղագետների, բուժարարների և նմանատիպ անձանց, կառուցել կյանքն իրենց խորհուրդներով։ Կարող է զարգանալ հիվանդագին վերաբերմունք առողջության նկատմամբ, որն ի հայտ է գալիս զանազան սննդակարգերով ինքնահյուծմամբ, ոչ ռացիոնալ բնույթ ունեցող ֆիզիկական և հոգեկան պարապմունքներով։ Որոշ մարդիկ ֆանատիկորեն խորասուզվում են տարբեր էզոտերիկ ուսմունքների աշխարհ, դառնում աղանդների և նոր կրոնական շարժումների մասնակիցներ։

Հիվանդները դուրս են մնում անձնական և հասարակական սովորական կյանքից, թողնում են ընտանիքը, կորցնում աշխատանքը, դառնում իրենց ուսուցիչների հակաիրավական գործողությունների մասնակիցներ կամ զոհեր։ Բացի դրանից, բուժարարների և այլ օկուլտական գործիչների «օգնությունը» հաճախ ժամանակին բժշկական օգնությունից հրաժարման պատճառով առողջությանը ծանր վնաս է հասցնում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիֆրենիայի հիմնական ախտորոշիչ չափորոշիչներն են՝

  • մտածողության խանգարում կախարդական բովանդակության գերարժեքավոր (գերիշխող, ցնորային) գաղափարների ձևով;
    • կախարդական համոզմունքների զգայական հագեցածություն;
    • դրանց հանդեպ քննադատության լրիվ կամ գրեթե լրիվ բացակայություն;
  • գերիշխող գաղափարի սահմաններից դուրս շահերի շրջանակի, ինչպես նաև սոցիալական կապերի կտրուկ նեղացում, որոնք սահմանափակվում են այդ գաղափարները կիսող անձանցով;
  • սովորական կենսական կարծրատիպերի փոփոխություն;

տկարամտության և հոգեկան սպեկտրի հիվանդությունների բացակայության պայմանով։

Հիվանդության պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիֆրենիկ ախտանիշի առաջացման նախապայմաններն են՝

  • Սոցիալական փոփոխությունների ցնցումներ — վնասաբեր սթրեսներ, որոնք կապված են հասարակության կյանքում արմատական և մասշտաբային փոփոխությունների հետ, որոնք կարող են առաջացնել առանձին մարդկանց, սոցիալական խմբերի և ընդհանուր առմամբ հասարակության դեզադապտացիա։
  • Իրականության իռացիոնալ ընկալման միտում և անցում մտածողության արխաիկ ձևերին[5], կապված՝ տոտալիտար գաղափարախոսությունից ժողովրդավարականին անցման հետ և կարճ ժամանակահատվածում աշխարհի քարտեզի կտրուկ փոփոխությունների հետ։
  • Հասարակությունում «էքզիստենցիալ վակումի» ձևավորում - իմաստաձևորող արժեքների կորուստ, մատերիալիզմի դոգմատիկ գաղափարախոսության դիրքերի հետևանքով։ Ընդ որում, նոր գաղափարներ և խորհրդանիշեր չի առաջացել, ինչը հանգեցրել է իռացիոնալի և միստիկականի հանդեպ հետաքրքրության կտրուկ բարձրացմանը։
Կախարդական ծառայությունների գովազդ

Այդ նախապայմանները կարող են իրականացվել և հիվանդության փուլ անցնել քրեական գործոնների ազդեցության տակ (խարդախություն մարդկանց այս կամ այն օգնության մատուցման պատրվակով, առողջության ամրացման, հիվանդությունների բուժման, զանազան անձնական և սոցիալական-կենցաղային խնդիրների լուծման համար)։ Տարբեր պայծառատեսներ, գուշակներ, կախարդներ, էքստրասենսեր, մոգեր, աստղագետներ և «ժողովրդական բժշկարարների» մեծ մասն իրենց չտեսնված ընդունակություններ են վերագրում, իբև հիմնվում «գիտությանն անհայտ երևույթների» վրա և ակտիվորեն համոզում մարդկանց դրանց գոյության մեջ։

Մագիֆրենիայի կրողներն ու տարածողները նույնպես հոգեկան հիվանդներ են, որոնք հիմնական հիվանդության կազմում ունեն համապատասխան, զառանցանքի «կախարդական» պատմություն։ Սակայն դրանք կարող են ազդեցություն թողնել առողջ մարդկանց վրա, երբ սկսում են օգտագործվել հանցագործ նպատակներով տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ պաշտամունքների շրջանակներում։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիֆրենիկ համախտանիշի զարգացմանը կարող են նպաստել անհատի հետևյալ առանձնահատկությունները՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Королёва Е. Г. Деонтология в психиатрии: Учебно-методическое пособие. — Гродно: УО «ГрГМУ», 2009. — С. 25-26. — 99 с. — ISBN 978-985-496-436-2
  2. 2,0 2,1 2,2 Дмитриева Т. Б., Положий Н. С. Социальная психиатрия // Психиатрия: национальное руководство / под ред. Т. Б. Дмитриевой, В. Н. Краснова, Н. Г. Незнанова, В. Я. Семке, А. С. Тиганова. — М.: ГЭОТАР-Медиа, 2011. — С. 147—149. — 1000 с. — ISBN 978-5-9704-2030-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 Синдром магифренический // Жмуров В. А. Большая энциклопедия по психиатрии. — Национальная психологическая энциклопедия, 2012.
  4. Потапов О. В., Ульянов И. Г. Эпидемиология нарушений и искажения внутренней картины болезни у пациентов с расстройствами адаптации макросоциального генеза // Неврология, нейропсихиатрия, психосоматика. — 2013, № 3. — С. 26.
  5. См. Палеомышление // Жмуров В. А. Большая энциклопедия по психиатрии. — Национальная психологическая энциклопедия, 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]