Ղուկաս Լոռեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Լոռեցի
Ծնվել է1480
ԾննդավայրՀաղպատ[1]
Մահացել է1561[1]
Մահվան վայրՍոթք, Հայաստան[1]
Մասնագիտությունմատենագիր, ուսուցիչ և գրիչ

Ղուկաս Լոռեցի, հայտնի է նաև որպես Ղուկաս Հախպատեցի (1480, Հաղպատ[1] - 1561[1], Սոթք, Հայաստան[1], (Սյունիքի Ծար գավառում)), հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513 - 1543 թվականներին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։

Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ձեռ. N4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Է․, Ղուկաս Լոռեցին և նրա քարոզգիրքը, «ԲՄ», 1971, № 10։
  • Ղուկաս Լոռեցու քարոզգիրքը. աստվածաբանական վերլուծություն։ (Մագիստրոսական թեզ)։ / Սմբատ սարկավագ Խանվելյան, գիտ. ղեկ.՝ Հ. Քյոսեյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ս. Էջմիածին, 2015։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 51