Ղեկավարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղեկավարը
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրվավերագրական
Թվական2014
ՌեժիսորՇալվա Շենգելի
ՊրոդյուսերՆինո Չուտկերաշվիլի
Սցենարի հեղինակՆինո Չուտկերաշվիլի
Շալվա Շենգելի
ՕպերատորԳիորգի Սիգուա
Կախա Բուխրաշվիլի
Բեսո Գափրինդաշվիլի
ԵրաժշտությունԶուրաբ Ջավախիա
Հնչյունը` Պաատա Գոձիաշվիլի
Իրալի Իվանիշվիլի

Ղեկավարը, 2014 թվականին ռեժիսոր Շալվա Շենգելիի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմ[1]։

2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդ չկա՝ խնդիր չկա». այս խոսքերի հեղինակ Ստալինը խնդիրներ է առաջացրել Վրաստանի փոքր գյուղերից մեկում։ Արդյոք անհրաժե՞շտ է թողնել նրա հուշարձանը կանգուն կուսանոցի բակում։ Ֆիլմի առանցքային հարցը գյուղացիների բախման պատճառն է։ Մի կողմում 7-րդ դարի Փրկչի տաճարում գտնվող կուսանոցն է, իսկ մյուսում՝ առաջնորդի հուշարձանը։ Հնարավո՞ր է գոյակցումը։ Ինչպե՞ս է եկեղեցին դարձել այն առաջնորդի ապաստանը, որի անունն առնչվում է կրոնի դեմ մղված պայքարին։ Ի՞նչ կարգի գաղափարական հակամարտություններ են բնորոշ 21-րդ դարի Վրաստանին։ Ֆիլմի հեղինակները փնտրում են այս հարցերի պատասխանները[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Ruler, Doc International Programme». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. ««Ղեկավարը «Ոսկե Ծիրան»ի «Ֆիլմեր առանց սահմանների»-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. The Ruler (Khelmtsipe)(չաշխատող հղում)
  4. Ղեկավարը, տեխնիկական տվյալներ(չաշխատող հղում)