«Կուկան-բարակ» (1930) պոեմում «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի ենթադրյալ արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» և այլն), որոնք ամփոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ժողովածուում։ Գովերգել է խորհրդային հասարակարգը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Ցանգի-Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 և այլն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 50)։