Ձկնորսն ու հավերժահարսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձկնորսն ու հավերժահարսը ստեղծագործությունը Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է 1902 թվականին ձայնի (բաս) և նվագախմբի համար Մաքսիմ Գորկու «Ձկնորսն ու փերին» բանաստեղծության հիման վրա՝ նվիրված հեղինակին։ Մարկոյի և փերիի մասին առասպելը Մաքսիմ Գորկու «Փոքրիկ փերին և երիտասարդ հովիվը» պոեմի մի մասն է կազմում։ 1902 թվականին Գորկին Սպենդիարյանի համար այդ հատվածը առանձնացնում է, ավելացնելով նրան բարոյախոսական, մերկացնող բնույթի մի վերջաբան։ Բալլադը տպագրել է Վ. Բեսսելը 1902 թվականին։ Մաքսիմ Գորկին անձամբ է առաջարկել իր ստեղծագործությունը։

Ես մեղանչեցի և գրեցի չափածո մի երկ՝ վալախյան հին լեգենդի թեմայով։ Այն կոչվում է «Ձկնորսն ու հավերժահարսը»։ Եթե կհետաքրքրի Ձեզ երաժշտություն գրեք։
- Մ.Գորկի
Կարճ ժամանակ անց Ալ. Սպենդիարյանը ներկայացրեց պատրաստի բալլադը։
- Ե.Պ.Պեշկովա (Մ. Գորկու կինը)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]