Հրշեջ տեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ГАЗ-53 հրշեջ մեքենա Հայաստանի Հանրապետությունում

Հրշեջ տեղնիկա, մարդկանց փրկելու, նյութական արժեքները և բնական հարստությունները հրդեհից պաշտպանելու տեխնիկական միջոցներ։ Հրշեջ տեղնիկայի հիմնական միջոցները հրշեջ մեքենաներն են (հրշեջ ավտոմոբիլներ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ)։ Հրշեջ տեղնիկային են պատկանում նաև հրշիջման, հրշեջ ազդանշանման ստացիոնար տեղակայանքները, կրակմարիչները և հրդեհի վայրը հրշիջման միջոցների տեղափոխման սարքավորումը։ Հրշեջ տեղնիկա ստեղծելու փորձերը վերաբերում են վաղ անցյալին։ Դեռևս մ. թ. ա. հույն գյուտարար, մեխանիկ Կտեսիբիոսը կառուցել է մի մեքենա, որը ըստ հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նկարագրի, ունակ էր «ջուրը վեր նետելու»։ Այդ մեքենան ուներ մխոցավոր երկգլանանի պոմպի բոլոր կոնստրուկտիվ տարրերը։ Սակայն Կտեսիբիոսի գյուտը մոռացվեց, և միայն XVI դ. Աուքսբուրգում (Գերմանիա) անվանի վարպետ Անտոն Պլատները կառուցեց ձեռքի նույնատիպ հրշեջ պոմպ, որի օգնությամբ ջրաշիթը կարելի էր հասցնել այդ մեքենայից 6—8 մ հեռավորության։ 1672 թվականին Ամստերդամում հոլանդացի Ցան վան դեր Հեյդեն պատրաստեց դուրս նետվող փողրակով պոմպ, որը երկար ժամանակ օգտագործվում էր որպես հրշիջման հիմնական միջոց։ Հրշիջման ջրթափ խողովակները Ռուսաստանում սկսեցին կիրառվել առաջին անգամ XVII դ.։ Շոգեմեքենայի գյուտից հետո, 1829թվականին, Լոնդոնում պատրաստվեց հրդեհի մարման տեղակայանք, որի պոմպերը շարժման մեջ էին դրվում շոգիով։ 1892 թվականին Գերմանիայում ստեղծվեց մեխանիկական հրշեջ պոմպ ունեցող ավտոմոբիլ, իսկ 1907 թվականին ի հայտ եկավ ավտոմոբիլին մոնտաժված աոաջին հրշեջ սանդուղքը։ Երկար ժամանակ կրակմարիչ հիմնական միջոցը ջուրն էր, որի կիրառումը որոշ դեպքերում անհրաժեշտ արդյունք չէր տալիս (օրինակ, այրվող յուղերը, նավթը մարելու դեպքում)։ XX դ. սկզբում Բաքվի գիմնազիայի ուսուցիչ Լորանը առաջարկեց մարման նոր միջոց՝ քիմիական փրփուր, որն առաջանում էր կրակմարիչում։ Սովետական իշխանության հաստատման առաջին ամիսներից մեծ ուշադրություն էր հատկացվում հրշեջ տեղնիկայի ստեղծմանը։ Երկրում կազմակերպվեց փրփրարտադրիչների, փրփրափոշիների և փրփրասարքերի արտադրություն։ 1928 թվականից սկսվեց հրշեջ ավտոմոբիլների սերիական արտադրությունը։ ԽՍՀՄթվականին է պատկանում այրվող գազանավթային շատրվանները պայթյունով մարելու տեխնիկայի և մեթոդների մշակման առաջնությունը, որը լայն կիրառում է գտել ամբողջ աշխարհում։ 1967 թվականից ԽՍՀՄ-ում սկսեցին կիրառել հրշեջ տեղնիկայի նոր միջոցներ՝ գազաջրային մարման տեղակայանքներ, որոնք գազանավթային այրվող շատրվանները հանգցնում են տուրբոռեակտիվ շարժիչների բանած գազերով և ջրային գոլորշիներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png