Հրաչյա Գրիգորյան (գյուղատնտես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Գրիգորյան
Ծնվել էմայիսի 14, 1909(1909-05-14)
ԾննդավայրԱխալցխա
Մահացել էհուլիսի 3, 1979(1979-07-03) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես

Հրաչյա Կարապետի Գրիգորյան (մայիսի 14, 1909(1909-05-14), Ախալցխա - հուլիսի 3, 1979(1979-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գրիգորյանը ծնվել է 1909 թվականի մայիսի 14-ին Ախալցխայում։ 1931 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

1946-1956 թվականներին եղել է ՀԽՍՀ Տեխնիկական մշակաբույսերի, 1956-1962 թվականներին՝ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտների ագրոտեխնիկայի և ցանքաշրջանառությունների բաժինների վարիչ, 1962-1973 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։

Աշխատանքները վերաբերում են բամբակենու և դաշտային բույսերի մշակության տեխնոլոգիաներին, ցանքաշրջանառությունների, հողի արդյունավետ օգտագործման, ագրոտեխնիկայի տարբեր հարցերին։

Հրաչյա Գրիգորյանը մահացել է 1979 թվականի հուլիսի 3-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առվույտի բարձր բերքի ստացման ագրոտեխնիկան Արարատյան դաշտավայրում, Ե., 1958 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։