Հուդայի մատնության երեք վարկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հուդայի մատնության երեք վարկածները»
ՀեղինակԽորխե Լուիս Բորխես
Բնօրինակ վերնագիր«Tres versiones de Judas»
ՊետությունԱրգենտինա
ԼեզուԻսպաներեն
ԺանրՖանտաստիկա, կարճ պատմվածք
Տպագրվել էՍյուր
Տպագրման ամսաթիվՕգոստոս, 1944

Հուդայի մատնության երեք վարկածները (բնօրինակ իսպաներեն վերնագիրը՝ "Tres versiones de Judas") արգենտինացի պոետ և գրող Խորխե Լուիս Բորխեսի կարճ պատմվածք։ Այն ներառվել է 1944 թվականին տպագրված «Հնարքներ» պատմվածքների ժողովածուում։ Ինչպես Բորխեսի մյուս պատմվածքները, այս պատմվածքը նույնպես գրվել է գիտական հոդվածի տեսքով։ Պատմվածքն ունի երեք ենթագիր։ Պատմվածքում նշված բազմաթիվ մարդկանց մի մասը իրական են (օրինակ Անտոնիո Կոնսելեիրոն), մի մասը հորինվել են իրական մարդկանց հիման վրա[1], իսկ մի մասը հորինված են (օրինակ՝ Ջարոմիր Հլադիկը, ով Բորխեսի մեկ այլ՝ «Գաղտնի հայելի» պատմվածքի հերոս է)։

Պատմվածքը թեմայով նման է շարքում հաջորդող «Երեսունի աղանդը» պատմվածքին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն սկսում է հորինված հեղինակ Նիլս Ռունեբերգի գործերի վերլուծությամբ։ Նիլս Ռունեբերգը ապրում է Լունդ քաղաքում և տպագրել է երկու գիրք՝ «Kristus och Judas» («Քրիստոսը և Հուդան», 1904) և գլխավոր գործը՝ «Den hemlige Frälsaren» («Գաղտնի փրկիչները», 1909)։ Բորխեսը վերլուծում է այս երկու գրքերը և քննարկում դրանց հերետիկոսական եզրակացությունները։ Պատմվածքն ավարտվում է Նիլս Ռունեբերգի մահով իր հակասական բնույթի տեքստերի պատճառով։

Հուդայի երեք վարկածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորխեսի հորինած հեղինակ Նիլս Ռունեբերգը, օգտվելով իր երկու գրքերից, աշխարհին ներկայացնում է Հուդա Իսկարովտացու մատնության երեք վարկածները։

  • Kristus och Judas-ի առաջին հրատարակության մեջ Ռունենբերգը գտնում է, որ Հուդան Հիսուսի արտացոլումն է մարդկային աշխարհում, եթե Հիսուսը երկնքից ուղարկված փրկիչն է, ապա Հուդան մարդկային աշխարհից էր, նա կրում էր մարդ լինելու բեռը, որն էլ նրան տարավ դավաճանության։
  • Հանդիպելով ուժեղ քննադատության Ռունենբերգը ստիպված գիրքը վերահրատարակում է։ Երկրորդ տարբերակում Նիլսը փոխելով փաստարկները ենթադրում է, որ Հուդան տառապել է ամենաշատը։
  • Երրորդ՝ «Den hemlige Frälsaren» գրքում Ռունենբերգը բերում է այն փաստարկը, որ Աստված մարդկային կերպարանքով պետք է լիներ ամբողջությամբ մարդ, այդ թվում՝ անարդար ու մեղսավոր մարդ։ Ռունենբերգը ենթադրում է նաև, որ տառապանքը չպետք է սահմանափակվեր միայն մեկ օր խաչի վրա գամված լինելով. իրական տառապանքը դա մարդկային սերունդների կողմից անընդհատ զզվանքի և պախարանքի ենթարկվելն է։ Վերջապես Ռունենբերգը եզրակացնում է՝ Նա ընտրել է Հուդային որպես իր արտացոլում, Հուդան իրական Քրիստոսն է։ «Աստված մարդ դարձավ ամբողջապես, ընդհուպ մինչև մարդու խայտառակությունը, նողկալիությունն ու անկումը։ Մեզ փրկելու համար նա պատմության խրթին ցանցը հյուսող ճակատագրերից որևէ մեկը կարող էր լինել։ Կարող էր լինել Ալեքսանդրը, Պյութագորասը, Ռյուրիկը կամ Հիսուսը. նա ընտրեց ետին մի ճակատագիր՝ Հուդայինը։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bell-Villada, Gene H..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]