Հովհաննես Մաճկալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մաճկալյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1995(1995-05-29) (28 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Գանձասար
Պատանեկան կարիերա
?—2011 Հայաստան Ուլիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2013 Հայաստան Ուլիս 13 (0)
2012—2013  Հայաստան Շենգավիթ ? (7)
2013— Հայաստան Գանձասար 4 (0)
Ազգային հավաքական
2012 Հայաստան Հայաստան (մինչև 19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19 մայիսի, 2013:

Հովհաննես Մաճկալյան (մայիսի 29, 1995(1995-05-29), Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի առաջնության Կապանի «Գանձասար» ակումբի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մաճկալյանը «Ուլիս» ակումբի սան է։ Տասնյոթ տարեկանում ընդգրկվել է «Ուլիսի» կազմում՝ մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Առաջին անգամ ընդգրկվել է հինգերորդ տուրի՝ «Արարատ» ակումբի դեմ խաղի հայտացուցակում, որտեղ նրա թիմը պարտվել է 1:2 հաշվով։ Այդ խաղում էլ Մաճկալյանը կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ ավելացված ժամանակում (91-րդ րոպե) փոխարինելով Արամ Բարեղամյանին[1]։ Աստիճանաբար մարզչական շտաբը Մաճկալյանին հնարավորություն է տվել համագործակցել իր թիմակիցների հետ։ Ամռանը՝ հուլիսի 24-ին, Մաճկալյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի՝ Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի դեմ խաղին։ Խաղն ավարտվել է Մաճկալյանի թիմի պարտությամբ (0:1), և երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ է անցել հակառակորդը[2]։ Սեպտեմբերի 24-ին՝ Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող հանդիպման 112-րդ րոպեին փոխարինել է Ջուլիանո Խիմենեսին։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով, և 11 մետրանոցների արդյունքում հաղթել է «Միկան»[3]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 14-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շենգավիթ 2012/13 ? 7 - - - - ? 7
Ընդհանուր ? 7  —  —  —  — ? 7
Ուլիս 2011 0 0 1 0 0 0 1 0
2012/13 12 0 0 0 1 0 13 0
Ընդհանուր 12 0 1 0 1 0 14 0
Ընդհանուր կարիերայում 12 7 1 0 1 0 14 7

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուլիսի» կազմում մասնակցելով տարբեր մրցաշարերի՝ Հովհաննես Մաճկալյանն արժանացել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին կատարել է իր նորամուտը մինչև 19 տարեկանների հավաքականում՝ մասնակցելով 2009 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղին։ Մաճկալյանը խաղադաշտ է դուրս եկել հադիպման վերջում՝ խաղի 84-րդ րոպեին փոխարինելով Սարգիս Շահինյանին։ Այդ խաղում հայ պատանիները կրել են խոշոր հաշվով պարտություն (0:4)[4]։ Հաջորդ խաղը Մաճկալյանն անցկացրել է պահեստայինների նստարանին (այդ խաղը նույնպես ավարտվել է 0:4 հաշվով պարտությամբ), իսկ երրորդ հանդիպմանը Մաճկալյանը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներից և խաղալով մինչև հինգերորդ րոպեն՝ իր տեղը զիջել է Ալբերտ Զոհրաբյանին։ Սկզբում խաղն ընթացել է ոչ-ոքի, սակայն 82-րդ րոպեին ռումինացիներին հաջողվել է գրավել Հայաստանի դարպասը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Протокол матча «Арарат» — «Улисс»» (ռուսերեն). Soccerway.com. 22.04.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 14.11.2012-ին.
  2. «Протокол матча «Шериф» — «Улисс»» (ռուսերեն). Soccerway.com. 24.07.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 14.11.2012-ին.
  3. «Протокол матча «Улисс» — «Мика»» (ռուսերեն). Soccerway.com. 24.09.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 14.11.2012-ին.
  4. «Շոտլանդիա (մինչև 19) — Հայաստան (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 09.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 14.11.2012-ին.
  5. «Հայաստան (մինչև 19) — Շվեյցարիա (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 11.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 14.11.2012-ին.
  6. «Ռումինիա (մինչև 19) — Հայաստան (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 14.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 14.11.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]