Հովհաննես Արծկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Արծկեցի
Մասնագիտությունգրիչ

Հովհաննես Արծկեցի, XV դարի 2-րդ կեսի հայ գրիչ։ Սովորել և գործել է Մեծոփա վանքի գրչության դպրոցում։ Աշխատել է այն վայրում, որտեղից ընդօրինակելու պատվեր է ստացել (Արծկե, Բաղեշ, Մզուք, Կած և այլն)։ Նրա ընդօրինակությունները գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկում, ԱՄՆ-ում, Լենինգրադում, Եղվարդում և այլուր։ Հովհաննես Արծկեցին իր հիշատակարանները հաճախ գրել է չափածո։ Երբեմն համագործակցել է ծաղկող Մինասի հետ, որը նկարազարդել է ձեռագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 556