Ծնվել է Շիրազում (Իրան), ուսանել և գործել՝ Կալկաթայում։ Ուսուցիչ և տնօրեն էր «Հայոց մարդասիրական ճեմարան»-ում։
Անգլերեն է թարգմանել (քաղվածաբար) Մ. Չամչյանի «Հայոց պատմություն»-ը (1827), հայերեն՝ Շատոբրիանի «Ատալա»-ն (1826), Ս. Ջոնսոնի «Հռասսելաս»-ը (1826) և օտար այլ գրողների գործերից։ Մահացել է հուլիսի 11-ին, Կալկաթայում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։