Հոսքի էներգիայի մարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոսքի էներգիայի մարիչ ջրահարներում կամ ջրնետ կառույցներից հետո՝ բիեֆի ներքին հատակի ամրակապումների սահմաններում կառուցվող հարմարանք՝ ջրի ավելցուկային կինետիկ էներգիայի մարման, հոսքի արագությունների փոքրացման և վերաբաշխման համար։ Տարբերում են հոսքի էներգիայի մարիչի մի քանի տեսակներ, ջրահար հորի կամ պատի տեսքով կառուցված մարիչների սարքավորումներում օգտագործվում է ջրածածկ հիդրափիկական թռիչքի երևույթը, իսկ ցցանքային մարիչները ջրի հոսքը մասնատում են տարբեր ուղղություններով առանձին շիթերի։ Ստորին բիեֆի հունի լայնությամբ կենտրոնացված հոսքի տարածման լավագույն պայմաններ ստեղծելու համար կիրառվում են մարիչ-տարածիչներ և ջրահար շեմքեր։ Հոսքի մեծ արագությունների դեպքում մրրիկների առաջացման և ճնշումների բաբախման հետևանքով հոսքի էներգիայի մարիչի մակերևույթի վրա կարող են առաջանալ տեղային կավիտացիոն քայքայումներ, ուստի մարիչները կառուցվում են մեծ ամրության նյութերից, օրինակ, երկաթբետոնից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 322