Հոմեոմորֆիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոմեոմորֆիզմ (հոմեո. և հունարեն տեսք, ձև), երկու տոպոլոգիական տարածությունների կետերի միջև փոխմիարժեք (բիեկտիվ) համապատասխանություն, որով որոշվող արտապատկերումը և դրան հակադարձ արտապատկերումն անընդհատ են։ Հոմեոմորֆիզմ անվանում են նաև հոմեոմորֆ կամ տոպոլոգիական արտապատկերում։ Երկու տոպոլոգիական տարածություններ կոչվում են իրար հոմեոմորֆ կամ տոպոլոգորեն համարժեք, եթե դրանցից մեկը կարելի է հոմեոմորֆ կերպով արտապատկերել մյուսի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png