Հողմախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողմախոտ (անգլ.՝ Apera spica-venti), պատկանում է դաշտավլուկազգի ընտանիքին։ Միաշաքիլ, միամյա մոլախոտ է։ Լավ է զարգացած փնջաձև արմատային համակարգը։ Այս բույսն ունի 30 սմ բարձրություն։ Մեկ բույսը կարող է տալ 1600 հատիկ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սերմերով, որոնք լավ են ծլում հողի մակերեսից։ Ծլում է ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Խոնավասեր բույս է։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տարածված է Եվրոպայում, Սիբիրում, Կովկասում և Միջին Ասիայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանի տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, «1980»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմախոտ» հոդվածին։