Հոլանդական տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլանդական տավար, կաթնատու ցեղ։ Բուծվել է Հոլանդիայում։ Անցյալում հոլանդական տավարն ուներ ֆրիզլանդական (սև խայտաճամուկ), ռեյնիգելյան (կարմիր խայտաճամուկ) և գրոնինգենյան (սպիտակագլուխ կարմիր և սև գույնի) երեք ենթացեղ։ XIX դարում դրանք ձևավորվել են որպես առանձին ցեղեր։ Սև խայտաճամուկ ցեղի կենդանիների իրանը լայն է, խոր, վերջին հատվածը լավ զարգացած։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 900—1000, կովերինը 550—600 կգ է։ Տարեկան միջին կաթնատվությունը 4500 կգ է (ռեկորդայինը՝ 13000 կգ)։ Կաթի միջին յուղայնությունը 3, 9—4, 0% է։ Տարածված է Նիդերլանդներում (երկրի տավարի գլխաքանակի 70% -ը), ԳՖՀ-ում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Հարավսլավիայում և այլն։ ՍՍՀՄ-ում հոլանդական տավարն օգտագործվել է խոլմոգորյան, սև խայտաճամուկ, տագիլյան, աուլիէատինյան, բեստուժևյան և այլ ցեղեր բուծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png