Հմայակ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Վարդանյան
Ծնվել է1902
Մահացել է1938
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Հմայակ (Համո) Արմենակի Վարդանյան (1902, Ներքին Ախտա, [այժմ՝ ք․ Հրազդան] - 1938), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1918)։

Ավարտել է Երևանի արական գիմնազիան (1918)։ Եղել է Հայաստանում «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական միության կազմակերպիչներից։ Մասնակցել է 1920 թվականի Երևանի մայիսմեկյան ցույցերին, որի համար բանտարկվել է։ Հայաստանում 1921 թվականի քաղաքացիական կռիվներից հետո ընտրվել է Հայաստանի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար։ 1928 թվականին ընտրվել է Կոմունիստական երիտասարդական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի և քարտուղարության անդամ։ Կուսակցական բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո պատասխանատու աշխատանք է տարել Գորկիում և Իրկուտսկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320