Հղկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղկում, նախապատրաստուկների մակերևույթների մաքրամշակում հղկանյութային գործիքներով։ Մշակումը կատարվում է միկրոկտրմամբ։ Հղկումը ապահովում է մշակվող դետալների չափերի և երկրաչափական ձևերի բարձր ճշգրտություն (մինչև 3 մկմ)։ Հղկահատիկների կարծրությունը թույլ է տալիս հղկել դժվար մշակվող նյութեր։ Կա հղկման երկու հիմնական եղանակ՝ կապված և ազատ հղկահատիկներով։ Առաջին դեպքում, որն առավել լայն կիրառություն ունի, հղկահատիկներն ամրացվում են կարծր կամ ճկուն հիմքի վրա (հղկաքար, հղկաժապավեն)։ Երկրորդ դեպքում հղկահատիկներն ուղղում են մշակվող մակերևույթի վրա օդի, հեղուկի շիթով, մագնիսական դաշտի ազդեցությամբ կամ մածուկի ձևով՝ վերջնահղկման ժամանակ։ Հղկումը հիմնականում կիրառվում է մեքենաշինության, փայտամշակման և քարամշակման արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png