Հիրիկ Դմիտրիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրիկ Դմիտրիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հիրիկազգիներ
Տեսակ Հիրիկ Դմիտրիի
Լատիներեն անվանում
Iris demetrii


Հիրիկ Դմիտրիի (լատին․՝ Iris demetrii), հիրիկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Խիստ մասնատված պոպուլյացիայով տարածված է գրեթե ամբողջ Հայաստանում։ Օգտագործվում է ծաղկեփնջերի մեջ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.