Հիսարյան լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսարյան լեռնաշղթա, Միջին Ասիայում, Պամիրա-Ալայան լեռնային համակարգի արևմտյան մասում (Ուզբեկական և Տաջիկական ՍՍՀ-ներում)։ Երկարությունը մոտ 200 Կմ է, բարձրությունը՝ մինչև 4643 մ։ Ջրբաժան է Զերավշանի և Ամուդարյայի ավազանների միջև։ Կազմված է բյուրեղային ապարներից, թերթաքարերից, ավազաքարերից և գրանիտներից։ Կենտրոնական մասում է Իսկանդերկուլ (2176 մ) լիճը։ Լանջերին մերձարևադարձային տափաստաններ են, դրանցից վեր՝ ճմախոտային և ծառաթփուտային բուսականություն, ավելի վեր՝ ենթալպյան, ալպյան մարգագետիններ և լեռնային քսերոֆիտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png