Հիպեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպեռի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսարի գավառում։ 1915-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Հիպեռի հայ բնակիչները բռնի տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 415