Հին Հերցեգովինայի թանգարան
Հին Հերցեգովինայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Ֆոչա |
Հասցե | Трг Краља Петра I73 300 |
Հիմնադրվել է | 1956 |
Տնօրեն | Սնեժանա Կունարաց |
Կայք | muzejfoca.com(սերբ.) |
Հին Հերցեգովինայի թանգարան (սերբ.՝ Музеј Старе Херцеговине), տեղակայված է Սերբիայի Հանրապետության Ֆոչա քաղաքում՝ Պյոտր արքայի անվան հրապարակի վրա գտնվող «Գերստլ» հյուրանոցի շենքում։ Հիմնադրվել է 1956 թվականին, ունի ցուցադրությունների հինգ բաժիններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գերստլ» հյուրանոցը կառուցվել է 1906 թվականին և ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վերջին տարիներին այն վերանորոգվեց և նորից շահագործվեց՝ դարձյալ որպես հյուրանոց, «Վուչևո» անվանումով։ 2014 թվականին թանգարանի շենքում ակտիվ գործունեություն է ծավալում Ֆոչայի ժողովրդական թատրոնը։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Ռիստո Երեմիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բաժինը նվիրված է Ֆոչիի առաջին բարձրագույն կրթությունն ստացած բժիշկ Ռիստո Երեմիչին, որն ավարտել էր Գրացի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Նա Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին վիրաբույժն էր, որը հեղինակ էր նաև 15 գրքերի և 70-ից ավելի գիտահետազոտական աշխատությունների։ Երեմիչը հետագայում դարձավ Սարաևոյի Պետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր, ակադեմիկոս։
Ֆոչան անցյալում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆոչան անցյալում» ցուցադրությունը (սերբ.՝ Фоча у прошлости) հնարավորություն է տալիս այցելուին՝ ծանոթանալու Ֆոչայի պատմությանն ու մշակույթին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Թանգարանում ցուցադրված են լուսանկարներ, հայտնի մարդկանց պատկանող իրեր, նրանց մասին պատմող նյութեր, աշխատանքային գործիքներ, զենք և զինամթերք։ Ցուցանմուշների թվում կան նաև տարբեր անվանումներով հին մետաղադրամներ, որոնք տարբեր ժամանակներում շրջանառվել են Ֆոչայում[2]։
Հարավսլավիայի ազգային ազատագրական պատերազմի ֆոչանյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ցուցադրությունը ներկայացնում է 1942 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 10-ի իրադարձությունները, երբ Ֆոչան փաստացի վերահսկվում էր Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կողմից, իսկ նրա իշխանությունը ղեկավարում էր Հարավսլավիայի Կենտկոմը։ Ցուցահանդեսն ընդգրկում է այդ դարաշրջանի լուսանկարները, որոնք կապված են Հարավսլավական պարտիզանական բանակի հետ, այդ թվում` Իգմանի գլխավորած հերոսական ջոկատը, որի անդամները ենթարկվեցին ցրտահարության։
Էթնոգրաֆիկական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ ներկայացված են անցած դարերի կահույքներ, կենցաղային պարագաներ, այն ժողովուրդների հագուստները, որոնք բնակվել են Ֆոչայում։ Այցելուն պարզ պատկերացում կկազմի Ֆոչայի՝ XX դարասկզբի կյանքի, կենցաղի և առօրյայի մասին, կծանոթանա այդ ժամանակաշրջանի տարբեր բնագավառների աշխատանքային գործիքների հետ։
Ցուցահանդես-Հուշամատյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա Բոսնիական պատերազմի ժամանակ զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հուշարձան է (Բոսնիայի ազատագրական պայքարի պատմությունից)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին Հերցեգովինայի թանգարան կատեգորիայում։ |