Հիդրօքսիզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{{Տեղեկաքարտ Դեղամիջոց|type=plain|molecular_weight=374,904|excretion=|elimination_half-life=20,0 ± 4,1 ժամ|metabolism=|bioavailability=|target=|DrugBank=|PubChem=|CAS_number=|O=2|image=|N=2|Cl=1|H=27|C=21|IUPAC_name=(±)-2-(2-{4-[(4-քլորոֆենիլ)-ֆենիլմեթիլ]պեպերազին-1-իլ}էթօքսի)էթանոլ|drug_name=|width2=|image2=|width=250|routes_of_administration=}} Հիդրօքսիզին, հակահիստամինային, հանգստացնող, հակատագնապային և հակափսխեցուցիչ ազդեցությամբ միջոց[1]: Ներկայումս օգտագործվում է որպես համեմատաբար «մեղմ» տրանկվիլիզատոր։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրօքսիզինը հանգստացնող ազդեցություն ունեցող առաջին սերնդի հակահիստամինային դեղամիջոց է[2]: Այն պատկանում է ոչ բենզոդիազեպինային անխոլիտիկ միջոցներին[3] և պիպերազիններին[4], հանդիսանում է դիֆենիլմեթանի ածանցյալ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրօքսիզինը մաշկաբանության մեջ օգտագործվում է 1955 թվականից՝ որպես հակահիստամինային միջոց[3]:

1960-ականներին պարզվեց, որ հիդրոքսիզինը օժտված է հակատագնապային հատկություններով[3]:

Դեղաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոքսիզինը ունի չափավոր անխոլիտիկ, հանգստացնող, հակափսխեցուցիչ, հակահիստամինային և Մ-հակաքոլիներգիկ ազդեցություն[5] : Արդյունավետ է ծովային հիվանդության դեպքում [6]:

Հիդրoքսիզինի հակահիստամինային ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է H1-հիստամինային ընկալիչների անտագոնիստ[3] [1]։

Հիդրօքսիզինը հանգստացնում է կմախքային և հարթ մկանները, ունի բրոնխալայնացնող և ցավազրկող ազդեցություն, չափավոր նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը[1]:

Պատրաստուկը չի առաջացնում հոգեկան ներգործություն և կախվածություն։ Այն չի խանգարում, այլ ընդհակառակը, դրականորեն ազդում է ճանաչողական ունակությունների վրա, բարելավում է հիշողությունը և ուշադրությունը[1]:

Ֆարմակոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոքսիզինը հանդիսանում է H1-հիստամինային ընկալիչների և M-խոլինընկալիչների արգելափակիչ[1] [2]։

Հիդրոքսիզինը H1-հիստամինային ընկալիչների նկատմամբ խնամակցությունը նույնն է, ինչ աստեմիզոլի, տերֆենադինի և ցետիրիզինի հետ[7]:

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական ազդեցությունը թողնում է ունենում հիդրօքսիզին ընդունելուց 15-30 րոպեի ընթացքում[5]

Արդյունավետություն և անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ եղնջացանով հիվանդների դեպքում հիդրոքսիզինը արդյունավետ է ցետիրիզինի և աստեմիզոլի մակարդակում[6] :

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցումներ. Անհանգստություն, աճող գրգռվածություն; զրկանքի համախտանիշ ; հոգենյարդային վիճակներ; հետվիրահատական ժամանակաշրջան (որպես համակցված թերապիայի մաս); ատոպիկ դերմատիտ, էկզեմա, քոր առաջացնող դերմատոզ, եղնջացան;փսխում։

Հիդրօքսիզինը կարող է օգտագործվել ընդհանրացված հանգստության խանգարումների բուժման մեջ, սակայն դա առաջին կարգի դեղամիջոց չէ[1]:

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորֆիրիա;
  • հղիություն;
  • աշխատանքի ժամանակաշրջան;
  • լակտացիայի շրջան;
  • գերզգայնություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ;
  • գերզգայունություն ցետիրիզինի և պիպերազինի այլ ածանցյալների, ամինոֆիլինի կամ էթիլենդիամինի նկատմամբ։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրօքսիզինի ընդունման կողմնակի ազդեցությունները կապված են կենտրոնական նյարդային համակարգի ճնշման կամ դրա վրա պարադոքսալ խթանող ազդեցության հետ, դրանք կարող են առաջանալ նաև հակաքոլիներգիկ ակտիվությամբ կամ գերզգայնության ռեակցիաներով[1]։

  • Քնկոտություն, թուլություն, բերանի չորություն;
  • գլխացավ, գլխապտույտ;
  • սարսուռ, ատաքսիա ;
  • ներակնային ճնշման սուր բարձրացում;
  • սուր միզակապություն;
  • տախիկարդիա;
  • փորկապություն;
  • ակկոմոդացիայի խախտում;
  • գերքրտնարտադրություն, արյան ճնշման նվազում;
  • «լյարդային» տրանսամինազների ակտիվության բարձրացում, բրոնխոսպազմ;
  • ալերգիկ ռեակցիաներ։
  • QT միջակայքի երկարացում[8]

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդոզավորման ախտանշաններ․

  • Արտահայտված հակաքոլիներգիկ ազդեցություն;
  • կենտրոնական նյարդային համակարգի ճնշում կամ պարադոքսալ խթանում, ցնցումներ, ապակողմնորոշում;
  • արյան ճնշման իջեցում, շփոթություն;
  • սրտխառնոց, փսխում;
  • ակամա ֆիզիկական գործունեություն;
  • զգայապատրանք ;
  • առիթմիա։

Որպես բուժում խորհուրդ է տրվում.

  • ստամոքսի լվացում;
  • արյան ճնշման զգալի անկման դեպքում՝ արյան փոխարինիչների, նորադրենալինի ներերակային ներարկում (ադրենալինը չի կարող կիրառվել);
  • կենսական գործառույթների վերահսկում;
  • կենտրոնական նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցությունը կանխելու համար` կոֆեին-նատրիումի բենզոատի պարենտերալ ներարկում։

Հեմոդիալիզը անարդյունավետ է։ Սպեցիֆիկ հակաթույն չի կիրառվում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Порошина, 2019, Гидроксизин (атаракс), էջ 21–22
  2. 2,0 2,1 Татаурщикова и Сепиашвили, 2013, 1.1. Антигистаминные препараты 1-го поколения, էջ 8–10
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Порошина, 2019, Небензодиазепиновые анксиолитики, էջ 9
  4. Татаурщикова и Сепиашвили, 2013, Табл. 1. Классификация блокаторов Н1-гистаминовых рецепторов 1-го поколения, էջ 9
  5. 5,0 5,1 Порошина, 2019
  6. 6,0 6,1 Татаурщикова и Сепиашвили, 2013
  7. Татаурщикова и Сепиашвили, 2013, Цетиризин – «золотой стандарт» терапии, էջ 14
  8. «Home :: Crediblemeds». www.crediblemeds.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Машковский М. Д. Гидроксизин // Лекарственные средства. — 15-е изд. — М.: Новая Волна, 2005. — 1200 с. — ISBN 5-7864-0203-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]