Հիդրոբիոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոբիոնտ, (լատին․՝ Hydrobiontes; от հին հունարեն՝ ὕδωρ — ջուր + Բիոնտ), օրգանիզմ, հարմարեցված ջրային միջավայրում ապրելուն բիոտոպում։ Հիդրոբիոնտներ (ջրային օրգանիզմներ) է համարվում, օրինակ, ձուկը, սպունգները, խայթողները, փշամորթները և խեցգետնակերպերի ու մոլյուսկաների մեծ մասը։

Որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային հիդրոբիոնտ
Քաղցրահամ ջրի հիդրոբիոնտ

Հիդրոբիոնտները քաղցրահամ և ծովային ջրերի բնակիչներ են։ Հիդրոբիոնտները իրենց կյանքի մի մասը անց են կացնում ջրում, օրինակ ներկայացուցիչների մեծ մասը երկկենցաղը, մալարիայի մոծակը, ճպուռը և այլն։ Գոյություն ունեն ծովային և քաղցրահամ ջրերի հիդրոբիոնտներ, ինչպես նաև բնական և արհեստական միջավայրում ապրողներ,որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Արդյունաբերական ձկնորսությունը, ակվարիումագիտությունը և նրանց նմանատիպ գործունեությունները զբաղվում են հիդրոբիոնտներով։

Հիդրոկենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոկենսաբանությունը գիտություն է ջրում կյանքի և կենսաբանական պրոցեսների մասին։

Հիդրոբիոնտների բազմազանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պելագիական օրգանիզմներ՝ բույսեր կամ կենդանիներ, որոնք բնակվում են ջրի խորքում կամ մակերևույթին։
  • Նեյստոն՝ միկրոօրգանիզմների համախումբ, որոնք բնակվում են ջրային և օդային մակերևույթի սահմանում։
  • Պլեյստոն՝ բույսերի կամ կենդանիների օրգանիզմներ, որոնք բնակվում են ջրի մակերևույթին կիսախորասուզված։
  • Ռեոֆիլներ՝ կենդանիներ, որոնք բնակվում են հոսող ջրերում։
  • Նեկտոն՝ ջրային ակտիվ լողացող կենդանիների միավորում, որոնք բնակվում են ջրի հոսքում։
  • Պլանկտոն՝ փոքր դրեյֆող տարատեսակ օրգանիզմներ, որոնք ընդունակ են շարժվել ջրի հոսանքին հակառակ։
  • Բենթոս՝ օրգանիզմների համախումբ, որոնք բնակվում են տիղմում և տիղմի վրա։

Հիդրոբիոնտների արդյունաբերական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային և արդյունաբերական արդյունաբերությունները զբաղվում են հիդրոբիոնտների որսով։ Բնական ջրամբարները և ջրահոսքերը հին ժամանակներից ի վեր համարվում են մարդու տնտեսական գործունեության փոխազդեցության առարկա։ Վերջին ժամանակներում, հիմնականում XX-XXI դարերում, լայն տարածում է ստացել նաև ջրային կուլտուրաների բնական և արհեստական ջրամբարներում հիդրոբիոնտների կուլտիվացումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жизнь пресных вод СССР, т. 1-4, М., 1940-59;

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жадин В. И., Методы гидробиологического исследования, М., 1960;
  • Зенкевич Л. А., Фауна и биологическая продуктивность моря, т. 1, М., 1951; его же, Биология морей СССР, М., 1963; его же, Изучение фауны морей и океанов, в кн.: Развитие биологии в СССР, М., 1967;
  • Винберг Г. Г. Гидробиология пресных вод, в кн.: Развитие биологии в СССР, М., 1967;
  • Константинов А. С., Общая гидробиология, М., 1967.
  • О роли гидробионтов в регуляции потоков вещества и миграции элементов в водных экосистемах // Вестник РАЕН. 2002. Т. 2. № 3. С. 50-54.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]