Հիդրավլիկական ուժեղացուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրավլիկական ուժեղացուցիչ, հիդրավլիկական գործադիր մեխանիզմների կառավարող օրգանները տեղաշարժող և միաժամանակ կառավարող ներգործությունն ուժեղացնող սարք։ Հիմնականում օգտագործում են դրոսելային և շիթային կառավարմամբ հիդրավլիկական ուժեղացուցիչներ։ Առավել տարածված դրոսելային կառավարմամբ հիդրավլիկական ուժեղացուցիչներում սահափականի միջոցով մղակը տեղաշարժելով և հեղուկը ճնշման տակ կառավարող օրգան մղելով կարգավորում են ճնշումն աշխատանքային խցերում։ Հիդրավլիկական ուժեղացուցչի ուժեղացման գործակիցն ըստ հզորության հաճախ անցնում Է 100000-ից։ Հիդրավլիկական ուժեղացուցիչը կիրառում են, օրինակ, ինքնաթիռներում՝ ղեկերը կառավարելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390