Հեքիմխան
Գյուղ | ||
---|---|---|
Հեքիմխան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Աղջադաղի գավառակ | |
Այլ անվանումներ | Հաքիմխան, Հեքիմխանա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 22 867 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Հեքիմխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Աղջադաղի գավառակում[1]։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հյուսիս, խճուղային ճանապարհի վրա։ Գյուղի մոտ՝ Մալաթիա-Սեբաստիա ուղղու վրա գտնվում է նաև Հեքիմխան ճանապարհային կայանը։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնվել է Ալաեդդին սուլթանի կողմից, բայց վերանորոգվել է ոմն Հեքիմի կողմից, որի անունով էլ այն կոչվել է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հանդիսացել է գավառի վարչական կենտրոն։ Հարմար օթևան է եղել ճանապարհորդների համար, քանի որ մոտակայքում այլ բնակավայրեր չկային։
Հեքիմխանի հայկական թաղերն ավերվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիմխանն ուներ 2 հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ 3 նախակրթարան[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 410
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|