Հեքիաթ կատվի, աքլորի ու մանգաղի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ կատվի, աքլորի ու մանգաղի մասին
Un conte de fées sur un chat, un coq et une faucille
Հեղինակժողովրդական
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուֆրանսերեն

Հեքիաթ կատվի, աքլորի ու մանգաղի մասին (ֆր.՝ Un conte de fées sur un chat, un coq et une faucille), ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է երեք որդիների` Ժանի, Ժակի և Պիեռի մասին, որոնք ժառանգություն են ստացել կատու, աքլոր և մանգաղ իրենց մահացած հորից[1]։ Նրանք որոշում են բաժանել ժառանգությունը, ըստ որի Ժանը ստանում է աքլորը, Ժակը ստանում է մանգաղը, իսկ Պիեռին բաժին է հասնում կատուն։ Նրանք որոշում են գնալ իրենց բախտի ետևից և միայն հանդիպել ուղիղ մեկ տարի և մեկ օր հետո։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո նրանք ստիպված էին գնալ տարբեր ուղղություններով։ Պիեռը գնում է, հասնում է թագավորական մի դղյակ, որի բակում թագավորի ծառաները ուզում են բռնել մկներին, բայց չեն կարողանում։ Պիեռը այդ պահին բաց է թողնում կատվին, և կատուն միանգամից բոլորին բռնում է:Ծառաները զարմանում են և նրան տանում են թագավորի մոտ։ Թագավորը ցանկանում է կատվին իր մոտ պահել, իսկ Պիեռը պայման է դնում, ըստ որի թագավորը պետք է իր աղջկան կնության տալ իրեն։ Հենց այդ օրն էլ Պիեռն ամուսնանում է թագավորի աղջկա հետ։

Երկրորդ տղան` Ժանը, կրկին հանդիպում է դղյակի, գիշերը ապաստան է գտնում։ Նա զարմանում է, երբ դղյակից դուրս է գալիս մի կառք։ Պահակները նրան ասում են, որ կառքը գնում է ցերեկը բերելու։ Ժանը քնում է, սակայն ժամեր անց էլ լույսը չի բացվում։ Այդ ժամանակ նա հանում է, վերջինս ծուղրուղու է կանչում, և բոլորն արթնանում են։ Թագավորը Ժանին խնդրում է, որ աքլորը տա իրեն։ Ժանը նույն պայմանն է դնում, ինչ որ Պիեռը։

Ջրաղացպանի երրորդ տղան` Ժակը, ևս հանդիպում է մի թագավորական դղյակի։ Այնտեղ թագավորական դղյակի շուրջ բոլորը ցորեն էր, իսկ թագավորի ծառաները տանջվելով այն հավաքում էին։ Ժակը մոտենում է նրանց, գրպանից հանում է ժառանգություն ստացած մանգաղը և ցույց տալիս, թե ինչպես են մանգաղով աշխատում։ Այս ծառաները ևս տղային տանում են թագավորի մոտ։ Նա էլ մանգաղը զիջում է միայն եղբայրների նույն պայմանով։ Եվ միայն մեկ տարի և մեկ օր անց երեք եղբայրները հանդիպում են, երեքն էլ լինում են հարուստ, մեծ ունեցվածքի տեր մարդիկ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրաղացպան
  • Պիեռ
  • Ժան
  • Ժակ
  • Թագավորներ
  • Արքայադստրեր
  • Ծառաներ
  • Մկներ
  • Կատու
  • Աքաղաղ

Այլ հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի սյուժեն թափառող է։ Կենդանիների միջոցով հաջողության հասած և թագավորի դստեր հետ ամուսնացած հասարակ տղաների մասին կարելի է հանդիպել այլ ժողովրդական հեքիաթներում ևս, դրանցից ամենահայտնին մեզ է հասել ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի Կոշկավոր կատուն մշակման շնորհիվ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ, Երևան, 2015, էջ 10
  2. Շառլ Պերո. «Կոշկավոր կատուն»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]