Հեքիաթ արքայազնի և երեք բժիշկների մասին
Հեքիաթ արքայազնի և երեք բժիշկների մասին ռուս.՝ Сказка о царевиче и трёх лекарях | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Սցենարիստ | Ֆյոդոր Խիտրուկ |
Երաժշտություն | Anton Mukha? |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Թվական | 1965 |
Հեքիաթ արքայազնի և երեք բժիշկների մասին (ռուս.՝ Сказка о царевиче и трёх лекарях), «Կիևնաուչֆիլմ» ստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմը` արքայական ընտանիքի և սիրված «զավակի»`արքայորդու մասին, որը հանկարծակի հիվանդացել է։ Հեքիաթն այն մասին է, թե ինչպես է մի մարդ բուժում արքայազնի հիվանդությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի թագավորությունում ապրում էր թագավորի ընտանիք` թագավորը, թագուհին, պապը, տատը և բոլորի սիրելի արքայազնը։ Ամբողջ ընտանիքն ապրում էր փոքրիկի համար, բոլորը ուրախանում էին նրանով ու չէին կշտանում։ Բայց մի վատ օր, պարտեզում զբոսնելիս քամի է բարձրացնում, և իշխանը հիվանդացանում է. նա դադարում է ուտել, խմել և որևէ բանից չէր ուրախանում։ Թագավորը հայտարարում է, որ կպարգևատրի նրան, ով հիվանդությունից կազատի արքայազնին։ Առաջինը գալիս է մի հայտնի բժիշկ, բայց պարզվում է, որ նա անզոր է արքայորդու հիվանդության առաջ։ Երկրորդը արևելյան բուժիչն էր` մեծ հրաշագործը։ Նա երկար կախարդում է արքայազնին, սակայն չի կարողանում օգնել։
Տխուր պալատի կողքով անցնում է մի փայտահատ, որը հայտարարում է, որ կբուժի արքայազնին։ Բոլորը զարմանում են, բայց թույլ են տալիս բուժել արքայորդուն։ Տղամարդը կոճղ է գտնում և ասում իշխանին. «Այս կոճղի տակ կյանքի արմատն է, ահա քեզ կացին, կտրիր այն»։ Այսպիսով, իշխանը բուժվում է աշխատանքի շնորհիվ։
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա Օքսանա Տկաչենկոյի միակ ռեժիսորական աշխատանքն է։ Ֆեոդոր Խիտրուկը այս աշխատանքին լուրջ չի վերաբերվել և իր «Մասնագիտությունը` անիմատոր» գրքում անգամ չի հիշատակել դրա մասին։
«Մենք ավարտել ենք «Արջուկը», և ես արդեն մտածում էի հետագա աշխատանքի մասին, սակայն որևէ ոգևորող բան չէր հանդիպում[1]», գրել է Խիտրուկը 1965 թվականի աշխատանքի մասին, «Բոնիֆացի արձակուրդները» մուլտֆիլմի աշխատանքներն սկսելուց առաջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Khitruk, F. S., Хитрук, Ф. С. Professii︠a︡--animator. — Moskva: Live Book, 2008. — 2 volumes с. — ISBN 9785968901378
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեքիաթ արքայազնի և երեք բժիշկների մասին մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Հեքիաթ արքայազնի և երեք բժիշկների մասին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|