Հեսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեսան
Տեսակcity of North Korea?, սահմանամերձ քաղաք, մեծ քաղաք և երկրորդ մակարդակի վարչական միավոր
Երկիր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ՎարչատարածքՅանգանդո
Մակերես277 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Հեսան (կոր.՝ 혜산시, 惠山市), քաղաք Հյուսիսային Կորեայում, Յանգանդո նահանգի վարչական կենտրոնը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Յալուցզյան գետի վերին հոսանքի հովտում[2]՝ Չինաստանի հետ սահմանին (չինական կողմի սահմանից մոտակա քաղաքը, որը գտնվում է գետի վրա Գիրին նահանգի Չանբայ քաղաքն է)։

Քաղաքին մոտ կա ածուխի և երկաթի հանքաքարերի հանքավայրեր[1][3][4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կորեայի ամենացուրտ մասում, 1915 թվականին այստեղ գրանցվել են Կորեայի համար ռեկորդային ցածր −42 °C ջերմաստիճան։

Հեսան քաղաքում չափավոր ցուրտ կլիմա է․ անձրևային ամառ (տեղումների ամենամեծ քանակը դիտվում է հուլիսին) և չոր ձմեռ։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ խոնավ ցամաքային կլիմա՝ տաք ամառով և ձմեռային չորային եղանակով (Dwb ինդեքս)։ Տարեկան միջին ջերմաստիճանը – 3,7 °C է, տարեկան տեղումների միջին նորման՝ 679 մմ։

Հեսան (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −8.3
(17.1)
−3.1
(26.4)
4.1
(39.4)
13.7
(56.7)
20.3
(68.5)
24.9
(76.8)
27.2
(81)
27.0
(80.6)
21.4
(70.5)
13.9
(57)
2.7
(36.9)
−5.9
(21.4)
11.5
(52.7)
Միջին օրական °C (°F) −16.4
(2.5)
−11.3
(11.7)
−3
(27)
6.0
(42.8)
12.5
(54.5)
17.2
(63)
20.6
(69.1)
20.1
(68.2)
13.3
(55.9)
5.5
(41.9)
−4.3
(24.3)
−13.3
(8.1)
3.9
(39)
Միջին ցածր °C (°F) −22.9
(−9.2)
−18.7
(−1.7)
−9.8
(14.4)
−1
(30)
5.3
(41.5)
11.0
(51.8)
15.7
(60.3)
15.0
(59)
7.2
(45)
−1.1
(30)
−10
(14)
−19.1
(−2.4)
−2.4
(27.7)
Տեղումներ մմ (դյույմ) 5.2
(0.205)
7.9
(0.311)
13.5
(0.531)
32.2
(1.268)
64.2
(2.528)
90.6
(3.567)
153.6
(6.047)
113.1
(4.453)
54.2
(2.134)
30.3
(1.193)
17.0
(0.669)
9.6
(0.378)
591.4
(23.283)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5.1 4.7 6.0 8.3 12.0 13.8 15.9 12.0 7.9 6.7 6.9 6.4 105.7
Միջ. ձնառատ օրեր 12.0 10.4 10.8 5.8 0.5 0.0 0.0 0.0 0.1 2.7 10.5 13.8 66.6
% խոնավություն 74.8 69.8 64.3 60.3 61.8 70.4 77.1 77.8 73.8 66.8 72.5 75.6 70.4
աղբյուր: Korea Meteorological Administration[5]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին քաղաքը դարձել է Ռյանգան նահանգի վարչական կենտրոն[2]։

1956 թվականին բնակչության թիվը կազմել է 20 հազար մարդ, այստեղ կային փայտանյութի արդյունաբերության մի քանի ձեռնարկություն[2]։

1977-ին բնակչությունը կազմում էր ավելի քան 50 հազար մարդ, գործում էին տեքստիլ (կտավատի վերամշակման գործարան և այլն), փայտամշակման (կահույքի և թղթի արտադրություն), մեքենաշինության և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

1990 թվականին բնակչությունը կազմում էր ավելի քան 50 հազար մարդ, այստեղ գործում էին տեքստիլ, փայտամշակման և մեքենաշինական արդյունաբերության ձեռնարկություններ[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային հանգույց[3], երկաթուղային կայարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Хесан // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 2. М., «Советская энциклопедия», 1991. стр.593
  2. 2,0 2,1 2,2 2,3 Хесан // Большая Советская Энциклопедия. / редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 46. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1957. стр.126
  3. 3,0 3,1 Хесан // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 28. М., «Советская энциклопедия», 1978. стр.244
  4. Хесан // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.1453
  5. «30 years report of Meteorological Observations in North Korea» (կորեերեն). Korea Meteorological Administration. էջեր 232–281. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսան» հոդվածին։