Հեշ ֆունկցիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Գաղտնագրական հեշ ֆունկցիա դա ձևափոխություն է որը վերցնում է հաղորդագրություն և վերադարձնում ֆիքսած երկարության տող, որը անվանում են հեշ արժեք, կամ հաղորդագրությունների հավաքածու կամ թվային մատնահետք: Իդեալ հեշ ֆունկցիան ունի 3 հատկություն

  • Շատ հեշտ է ստանալ ցանկացած տեքստի հեշ արժեքը
  • Սարսափելի բարդ, կամ ընդհանրապես անհնար է հեշ արժեքից վերականգնել սկզբնական տեքստը
  • Շատ անհավանակն է, որ 2 տարբեր սկզբական տեքստեր կտան նույն հեշը

Հեշ ֆունկցիաները օգտագործվում են բազմազան նպատակնեորվ գաղտնագրման ասպարեզում և նրա սահմաններից դուրս: Վերջիններս լայն կիրառում են գտել հաղորդագրությունների ամբողջականության ստուգման, թվային ստորագրությունների, անձորոշման և ինֆորմացիայի ապահովագրման գործում: Հեշ ֆունկցիաների հատկություններից ելնելով կարելի է նրանց օգտագործել միանման կամ տարբերվող ֆայլերի հայտնաբերման և ինդեքսավորման գործում: Ամենատարածված հեշ ֆունկցիաներն են MD5-ը և SHA-1-ը: 2005-ին 2ում էլ հանտնաբերվել են խոցելիություններ որոնք կապված են օգտագործվող մաթեմատիկական համակարգի հետ, սա նշանակում է որ այժմ կա հզոր հեշ ֆունկցիայի պահանջ: 2007ին Ամերիկայի Ստանդարտների և Տեխնոլեգիայի ինստիտուտը հայտարարել է նոր ալգորիթմի մշակման մրցույթ, որը կկոչվի SHA-3 և կհանդիսանա FISP ստանդարտի հիմքը:

Հեշ ֆունկցիան ընդունում է ցանկացած երկարության տող և վեր է ածում այն ֆիքսած երկարության տողի որը կարելի է ընդունել որպես նախնական տողի ստորագրություն: Այսպիսով, մեկը, ով գիտի հեշ կոդը իվիճակի չէ ստանալ նախնական տեքստը, սակայն, մեկը, ով գիտի սկզբնական տեքստը կարող է ապացուցել որ հեշը ստացվել է այդ և միայն այդ տողից: Այսպիսով հեշ ֆունկցիան պետք է վարի իրեն ինչպես պատահական ֆունկցիա մինչդեռ պահպանելով իր միանշանակությունը և հեշտ հաշելիությունը: Հեշ ֆունկցիան համարվում է անապահով եթե հնարավոր է հետևյալ պայմաններից հաշվարկով ստացումը:

  1. Գտնել անհայտ հաղորդագրությունը որը համապատասխանում է հեշ կոդին
  2. Գտնել ընդհարումներ, երբ 2 տարբեր սկզբանակ տողեր տալիս են նույն հեշը

Հարձակվողը, որը կարող է անել թվարկվածներից որըէ մեկը, կարող է ներկայացնել չգրանցված տողը ինչպես գրանցված: Իդեալական դեպքում պետք է ընդհանրապես հնարավոր չլինի գտնել 2 տողեր որ ունենան նույն հեշը, ինչը չի թույլ տա հարձակվողին որևէ ինֆորմացիա քաղել կոդի մասին: Սակայն ցանկացած դեպքում հարձակվողը ստանում է մինիմալ ինֆորմացիա տեքստի մասին` հեշ կոդը, ինչը թույլ կտա հետագայում ճանաչել նույն կոդը հանդիպելու դեպքում: