Հելիոկլոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիոկլոս (Հելիոկլոս Դիկեոս, հին հուն.՝ Ηλιοκλής), Հունա-Բակտրիական թագավորության վերջին տիրակալը: Կառավարել է մ.թ.ա. 140-130թթ.: Եվկրատիդոսի որդին և հաջորդը: Իշխանության է եկել դավելով սեփական հոր դեմ և անձամբ նրան սպանելով: Կառավարման վերջում Բակտրիան գրավվել է Ամու-Դարյայի հակառակ ափից թափանցած յուեչժենների ցեղի կողմից, իսկ նրա բանակի մնացած մասը անցնելով Հինդուկուշը, հաստատվել է Արահոզիայում, տարածքներ խլելով Հունա-Հնդկական թագավորությունից: