Հե՜յ, այն ափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հե՜յ, այն ափին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Տուզանովիչ
ՀնչյունավորումԼյուդմիլա Գնիլովա, Ռոգվոլդ Սուխովերկո և Եվգենի Գերչակով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԷկրան
Տևողություն9 րոպե
ՊրիկվելՄառախուղ Լոնդոնից
ՍիկվելԵղևնու խնձորը
Թվական1992

Հե՜յ, այն ափին (ռուս.՝ Эй, на том берегу!), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որի ռեժիսորն է Բորիս Տուզանովիչը։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Իգոր Ֆարբարժևիչի «Շղթայված վիշապը» հեքիաթի։

Փոքրիկ աղվեսիկի մասին մուլտֆիլմերի շարքի հինգերորդն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղվեսիկը մի լույս է տեսնում գետի մյուս ափին և հարցնում ագռավին. «Գիտե՞ս, թե այնտեղ ով է ապրում»։ Ագռավը պատասխանում է. «Վիշապը, երեքգլխանի հրեշը։ Բոլորն են այդպես ասում»։ Եվ այդ ժամանակ մյուս ափից կարոտագին ճիչ է լսվում։ Ագռավը թռչում է։ Փոքրիկ աղվեսը կարծում է, որ իր օգնությունը կարող է անհրաժեշտ լինել և նավով հասնում է գետի մյուս ափը։ Ճանապարհին նա պատկերացնում է, թե ինչ տեսք ունի խոսող երեքգլխանի վիշապը։

Մյուս ափին փոքրիկ աղվեսիկը տեսնում է տախտակե ցանկապատ, որի մուտքը զարդարված էր ցուցանակով, որն ասում էր. «Զգույշ եղեք, այստեք կատաղած շուն կա»։ Դարպասը բացում է Վիշապ անունով ծեր պահապան շունը, որը զինված էր և շղթայված։ Նա այստեղ մենակ էր ապրում և պահպանում էր ամառանոցը։ Եվ ոռնում էր միայնությունից։ Աղվեսիկը նրան հրավիրում է այցելել իրեն և նրան առաջարկում է նավակ քշել։ Շունը հանում է շղթան, և նրանք սկսում են նավակ քշել գետով։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Բորիս Տուզանովիչ
Սցենարի հեղինակ Իգոր Ֆարբարժևիչ
Բեմադրող նկարիչ Ելենա Կարավաևա
Նկարիչներ Նինա Իվանչևա, Ալեքսանդր Բրեժնև, Ե. Ստանիկովա, Ի. Բալովա, Նինա Պոդլեսնիխ, Մ. Լուգովայա, Լ. Պոդսիպանինա, Ե. Պոցյուս, Մ. Կորոտկովա, Լ. Մոտորինա, Օ. Մելիք-Սարքսյան
Անիմատորներ Սվետլանա Սիչկար, Վլադիմիր Սպորիխոին, Ա. Յաբրովա, Ե. Բլինովա
Օպերատոր Իգոր Շկամարդա
Կոմպոզիտոր Շանդոր Կալլոշ
Հնչյունային ռեժիսոր Նելլի Կուդրինա
Դերերը հնչյունավորել են Լյուդմիլա Գնիլովա - Աղվեսիկ,
Ռոգվոլդ Սուխովերկո - Շուն, որի անունը վիշապ էր,
Եվգենի Գերչակով - Ագռավ
Ռեժիսորի օգնական Զ. Պլեխանովա
Բեմադրող նկարիչի օգնական Ս. Ալեքսաշինա
Մոնտաժող Լյուդմիլա Րուբան, Օ. Չեկալինա
Խմբագիր Ալիսա Ֆեոգորիդի
Տնօրեն Լ. Վարենցովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ լուսագրերերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հե՜յ, այն ափին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Фарбаржевич Игорь Сказки Маленького Лисенка. — СПб: Акварель, 2012. — 176 с. — (Читают все). — ISBN 978-5-905799-61-7 .

(Содержание: 20 сказок о Лисёнке. Цветные иллюстрации)