Հարրի Փոթեր (շարքային)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթթեր
Harry Potter
Դիմանկար
Հարրի Փոթթերը 17 տարեկանում
Ծնվել էսեպտեմբերի 16, 1921(1921-09-16) կամ սեպտեմբերի 16, 1920(1920-09-16)
ԾննդավայրԿիդերինսթեր, Վուստերշիլ, Անգլիա
Մահացել էհուլիսի 22, 1939(1939-07-22)
Մահվան վայրՀևրոնի մոտ, անդրմանդատային Պաղեստին (ներկայում՝ Իսրայել)
ԳերեզմանRamleh War Cemetery
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԾնողներԴևիդ Փոթթեր

Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter, սեպտեմբերի 16, 1921(1921-09-16) կամ սեպտեմբերի 16, 1920(1920-09-16), Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 22, 1939(1939-07-22), Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն[1]), շարքային[2]։ Մեծ Բրիտանիայի բանակի թագավորական Վուստելշիրյան գնդում, ում գերեզմանը Ռամլեում (Իսրայել), դարձել է տեսարժան վայր Ջ, Կ, Ռոուլինգի գրքերից հետո։

Կյանքը և Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթթերը ծնվել է կոշկակար Դևիդ Փոթթերի բազմազավակ ընտանիքում, նա առաջին Համաշխարհային պատերազմում վիրավորվել էր, և հիմա ապրում է Կիդդերինստերում, ոչ շատ հեռու Բիրմինգեմից։ Նա 7 քույր և եղբայր ուներ։ 14 տարեկանում նա թողել է դպրոցը, և գնացել է գորգերի ֆաբրիկայում աշխատելու, որպեսզի կերակրի ընտանիքին։ 1938 թվականի հունվարի 3-ին, 16 տարեկան հասակում այդ նույն նպատակով կամավոր է գրանցվել Բիրմինգեմի բանակում, իրեն երկու տարի ավելացնելով որպես չափահաս (այդ պատճառով գերեզմանաքարի վրա գրված է 19 տարեկան)։ Գրանցվել է Վուստերշինյան բանակի առաջին գնդում, վարորդ է աշխատել ավտոտրանսպորտային բաժնում։ Ունեցել է «Հարրի-վրայերթ» (Crash Harry) կեղծանունը։

Սեպտեմբերին գունդը ուղարկվել է անդրմանդատային Պաղեստին, որպեսզի ճնշեն արաբական ապստամբությունը և միանգամից միացավ հարձակվող ջոկատին։ 1939 թվականի գարնանից սկսած Գարրին տրվել է «D» ջոկատին, որը կանգնել էր ջրհան կայանի մոտ, և ջուր էր տալիս Հևրոնին, և որը գտնվում էր քաղաքից 10 կմ հեռավորության վրա դեպի հարավ, Վիրսավիայի ճանապարհին։

Այդ վայրը անգլիացիների կողմից անվանվել է «Պամպետ» («Pumpet», կարճեցված «pumping station» անվանումից)։

Հուլիսի 22-ին ուշ երեկոյան «D» վաշտը ետ է գալիս Աս-Սամույից, և հարձակման է ենթարկվում Հերոն ճանապարհից 39 մ հեռավորության վրա՝ Վիրսավիայում։ Հարձակման ժամանակ շարքային Հարրի Փոթթերը սպանվում է, իսկ շարքայի Դերբին, Վարվիկը, Պիրսոնը և Սիմմոնդսը վիրավորվում են։ Ջոզեֆ Դերբին մահացել է Երուսաղեմի հոսպիտալում սեպտեմբերի 7-ին։

Պահպանվել է Փոթթերի նամակը, որը նա գրել էր մոր համար, և որի մեջ նա խոստանում է, որ Ամանորին կգա և 6- ամյա եղբորը՝ Կենին, հեծանիվ կգնի։ Նամակը հասել է ծնողներին այն ժամանակ, երբ նրանք արդեն մեկ օր առաջ իմացել էին, որ իրենց որդին մահացել է։

Սիրելի մայրիկ,

Քո նամակին պատասխան ես գրում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես հուսով եմ, որ Ամանորին տանը կլինեմ։ Եթե ես չլինեմ տանը, ապա դա նշանակում է, որ իմ բախտը մի քիչ բերել է։

Ներկա պահին ես իմ տեղում եմ գտնվում, որը մենք Պամպետ ենք անվանում։ Հիմա մեզ հիմնականում աշխատանքով չեն ծանրաբեռնում, և ես հույս ունեմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Հուսով եմ, որ հայրիկը դեռ աշխատանքի է։ Ասա Կենին, որ ես չեմ մոռացել նրա հեծանիվի մասին։ Ես հույս ունեմ, որ Ալիսան <ավագ քույրը> լավ է։

Մենք շատ ենք քայլել և լողացել այս ժամանակներում։ Ինձ թվում է, դուք կարդացել եք այդ մասին թերթերում։

Ես գլուխ չեմ գովում,բայց ռադիոյով լսեք նորութունները, և կլսեք, թե ինչպիսի աշխատանք են անում Վուստերշիրցիները։ Ես կարծում եմ, որ սա ամենն է այսօրվա համար։

Առողջ եղեք՝ Հարրի-վրայերթ

Գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերի գերեզմանը Ռամլեի զինվորական գերեզմանոցում

Փոթթերը թաղվել է զինվորական պատիվներով Ռամլեի զինվորական գերեզմանոցում։ Գերեզմանաքարի վրա գրված է.

Ի հիշատակ շարքային Հարրի Փոթերի, №5251351, Բուստերշիրյան գնդի առաջին գումարտակ, ով զոհվել է 1939 թվականի հուլիսի22-ին Հևրոնի մարտում 19 տարեկան 10 ամսական հասակում

:

Գերեզմանը տեղական իշխանությունների կողմից ներառվել է քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերի ցանկում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фактическая дата, по военным документам — 1919.
  2. В некоторых источниках именуется «капралом», хотя и на надгробии, и на полковом сайте определяется как рядовой (անգլ.՝ private)
  3. Достопримечательности города Рамле Արխիվացված 2015-02-07 Wayback Machine, на сайте муниципалитета Рамле. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]