Հարսանիք օժիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանիք օժիտով
ռուս.՝ Свадьба с приданым
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1953
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏատյանա Լուկաշևիչ և Բորիս Ռավենսկիխ
Սցենարի հեղինակՏատյանա Լուկաշևիչ
ԴերակատարներՎերա Վասիլևա, Վլադիմիր Ուշակով, Վիտալի Դորոնին, Գալինա Կոժակինա, Վլադիմիր Դորոֆեև, Լյուբով Կուզմիչյովա, Կիրա Կանաևա, Դմիտրի Դուբով, Գեորգի Իվանով և Տատյանա Պելտցեր
ՕպերատորՆիկոլայ Վլասով և Սեմյոն Շեյնին
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին և Բորիս Մոկրոուսով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն124 րոպե

«Հարսանիք օժիտով» (ռուս.՝ «Свадьба с приданым»), խորհրդային գեղարվեստական գունավոր երաժշտական կատակերգական ֆիլմ-ներկայացում, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Ռավենսկիխը[1][2][3] 1953 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Ֆիլմը բեմադրվել է Նիկոլայ Դյակոնովի պիեսի հիման վրա։ Կոմիի լեզվից թարգմանությունը կատարվել է գրող և դրամատուրգ Անատոլի Գլեբովի կողմից։ Կատակերգությունը էկրանավորվել է Մոսկվայի երգիծական թատրոնի (ներկայում՝ Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն) բեմադրության համանուն ներկայացման ցնցող հաջողությունից հետո։ «Հարսանիք օժիտով» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1949 թվականի մարտի 12-ին Սատիրայի թատրոնում։ Բեմադրությունը ցուցադրվել է 152 անգամ և միշտ եղել է անշլագով։ Ներկայացման մեջ և ֆիլմում հնչում են բանաստեղծ Ալեքսեյ Ֆատյանովի բանաստեղծությունների հիման վրա գրված երեք երգեր՝ «Зацветает степь лесами», «На крылечке твоём» և «Хвастать, милая, не стану»։ Երգերի երաժշտությունը գրել է Բորիս Մոկրոուսովը[4].

Պիեսի հեղինակը և գլխավոր դերակատարներն են Վերա Վասիլևան և Վիտալի Դորոնինը, որոնք նկարահանվել են նաև ֆիլմ-ներկայացման մեջ, արժանացել են Ստալինյան մրցանակով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մրցող կոլտնտեսությունների լավագույն բրիգադիրները՝ Օլգա Ստեպանովան և Մաքսիմ Օռլովը, վաղուց սիրահարված են միմյանց։ Բայց Օլգան հարվածային է, իսկ ինքնասիրահարված Մաքսիմը ոչ մի կերպ չի կարողանում ցուցանիշներով առաջ անցնել նրանից։ Մաքսիմը խնամախոսներ է ուղարկում Օլգայի մոտ, բայց անմիջապես հարսի եւ փեսայի միջև տեղի է ունենում վեճ արդյունաբերական հողի վրա։ Օլգայի հետ պատրաստ է ամուսնանալ «գյուղի առաջին տղան»՝ Նիկոլայ Կուրոչկինը։ Բայց աշխատանքն ինչպես գժտեցնում, այնպես էլ հաշտեցնում է սիրահարներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վերա Վասիլևա[5] Օլգա Ստեպանովնա Ստեպանովա «Искра» կոլտնտեսության լավագույն բրիգադիր Օլգա Ստեպանովնա Ստեպանովա
Վլադիմիր Ուշակով Մաքսիմ Նիկոլաևիչ Օռլով «Заря» կոլտնտեսության լավագույն բրիգադիր (հետագայում՝ նախագահ) Մաքսիմ Նիկոլաևիչ Օռլով
Վիտալի Դորոնին Նիկոլայ Տերենտևիչ Կորոչկին «Искра» կոլտնտեսության բրիգադիր (ապա կոլտնտեսական) Նիկոլայ Տերենտևիչ Կորոչկին
Գալինա Կոժակինա Լյուբա Բուբենչիկովա «Заря» կոլտնտեսության կոլտնտեսուհի Լյուբա Բուբենչիկովա
Վլադիմիր Դորոֆեև Ավդեյ Սպիրիդոնովիչ Մուկոսև «Искра» կոլտնտեսության բրիգադիր Ավդեյ Սպիրիդոնովիչ Մուկոսև
Լյուբով Կուզմիչյովա Վասիլիսա Պավլովնա Ստեպանովա «Искра» կոլտնտեսության նախագահ, այրի, Օլգայի և Գալինայի մայրը Վասիլիսա Պավլովնա Ստեպանովա
Կիրա Կանաևա Գալյա Ստեպանովա Օլգայի քույրը, կոլտնտեսուհի Գալյա Ստեպանովա
Դմիտրի Դուբով Ալեքսանդր Սերգեևիչ Մուրավյով «Искра» կոլտնտեսության ագրոնոմ և քողբյուրոյի քարտուղար Ալեքսանդր Սերգեևիչ Մուրավյով
Գեորգի Իվանով Սեմյոն Իվանովիչ Պիրոգով «Заря» կոլտնտեսության նախագահ (հետագայում՝ բրիգադիր) Սեմյոն Իվանովիչ Պիրոգով
Տատյանա Պելտցեր Լուկերյա Վլասևնա Պոխլյոբկինա[6] Լուկերյա Վլասևնա Պոխլյոբկինա[6]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարը՝ Տատյանա Լուկաշևիչ (լուսագրերում նշված չէ)
  • Բեմադրությունը՝ Տատյանա Լուկաշևիչ, Բորիս Ռավենսկիխ
  • Օպերատորներ՝ Նիկոլայ Վլասով, Սեմյոն Շեյնին
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ալեքսեյ Ֆատյանով
  • Կոմպոզիտորներ՝ Նիկոլայ Բուդաշկին, Բորիս Մոկրոուսով
  • Հնչյունային օպերատոր՝ Լև Տրախտենբերգ
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Ժարենով
  • Մոնտաժող՝ Կ. Սլավատինսկայա
  • Ֆիլմի տնօրեն՝ Մ. Լևին
  • Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության նվագախումբ, դիրիժոր՝ Յ. Չեռնյավսկի

Ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին։

  • Վերականգնման ռեժիսոր՝ Դ. Վասիլև
  • Հնչյունային օպերատոր՝ Ի. Լյուբչենկո
  • Օպերատոր՝ Սեմյոն Շեյնին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Южном Тушине устроили показ советской комедии «Свадьба с приданым»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  2. «В Южном Тушине покажут советскую комедию «Свадьба с приданым»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  3. «В кинотеатре на Солдатской ко Дню семей покажут музыкальную комедию «Свадьба с приданым»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  4. Телеканал «РОССИЯ» // Свадьба с приданым. Х/ф(չաշխատող հղում)
  5. Жизнь на сцене: актриса Вера Васильева отмечает юбилей
  6. Свадьба с приданым (1953) Full Cast & Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]