Հարություն Կիվիրյան
Հարություն Կիվիրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Մայկոպ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հարություն Կիվիրյան (օգոստոսի 23, 1993[1], Մայկոպ, Ռուսաստան), առաջին հայն է խորհրդային, ռուսական տիեզերագնացների ջոկատում[2]։
2021 թվականի հունվարի 27-ին տիեզերագնացների ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրվել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում փորձարկող տիեզերագնացի մասնագիտությունը ուսանելու համար։ Տիեզերագնացների ընտրության ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականին, որի արդյունքում Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարարական կենտրոնին առաջարկվել էր 2 229 թեկնածուներից «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում որպես փորձարկող տիեզերագնաց նշանակել չորս հոգու՝ Հարություն Կիվիրյանին, Սերգեյ Իրտուգանովին, Ալեքսանդր Կոլյաբինին և Սերգեյ Տետերյատնիկովին[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Կիվիրյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին Մայկոպում։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ուստինովի անվան բալթյան պետական տեխնիկական համալսարանը, որպես ինժեներ, մասնագիտացումը` հրթիռաշինություն։
2012 թվականից մինչև 2015 թվականը ուսանել է «թևավոր հրթիռների համալիրների շահագործում և վերանորոգում» ռազմական ամբիոնում, ստացել՝ լեյտենանտի կոչում[3][4]։
2019 թվականին Ս.Պ. Կորոլյովի անվան տեխնիկումում ուսանել է ծրագրային ղեկավարմամբ հաստոցների օպերատորի մասնագիտությունը՝ ստանալով 4-րդ կարգի որակավորում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.roscosmos.ru/29862/
- ↑ https://armeniasputnik.am/russia/20210201/26299767/kiviryany-tiezeragnacneri-joakti-teknatsuneric-e.html
- ↑ 3,0 3,1 «Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի թեկնածուներից է. «Ռոսկոսմոսն» ընտրել է լավագույններին». armeniasputnik.am. 01.02.2021.
- ↑ «Հայ երիտասարդը՝ տիեզերագնացների թեկնածուների շարքում». hy.armradio.am. 01.02.2021.
- ↑ «Новости. Отбор в космонавты 2019: названы победители». www.roscosmos.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.