Հարկային դրույքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Total Effective Tax Rates 2011.jpg

Հարկային դրույքներ, հարկվող միավորի հարկաչափերː Արտահայտում են հարկի գանձման նորմաներըː Սահմանում են պետական օրենսդրական մարմիններըː Լինում են պրոգրեսիվ և ռեգրեսիվ, համամասնական և հաստատունː Պրոգրեսիվ հարկային դրույքները բարձրանում, իսկ ռեգրեսիվները իջնում են եկամտի կամ գույքի արժեքի ավելացմանը համապատասխանː Համամասնական հարկային դրույքները սահմանվում են միասնական տոկոսաչափով, իսկ հաստատունը՝ բացարձակ գումարով, անկախ եկամտի մեծությունիցː Ռեգրեսիվ հարկային դրույքները կիրառվում են կապիտալիստական երկրներում և նպատակ ունեն որոշակի առավելություն ստեղծել խոշոր ֆիրմաների և կորպորացիաների համարː ԽՍՀՄ-ում բնակչությունից հարկերը գանձվում էին պրոգրեսիվ դրույքներովː

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png