Հարինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Herring2.jpg

Հարինգներ, ծովատառեխներ, (Clupeidae), հարինգակերպերի կարգի ոսկրային ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը՝ 35-40 (հազվադեպ՝ մինչև 75 սմ)։ Արծաթավուն են, մեջքը՝ մուգ կապույտ կամ կանաչավուն։ Ատամները թույլ են զարգացած կամ բացակայում են։ Հայտնի է մոտ 50 սեռ, 190 տեսակ, տարածված հիմնականում արևադարձային գոտու ջրերում, գերակշռում են Հյուսիսային կիսագնդում, որոշ տեսակներ հանդիպում են նաև արկտիկական ծովերում։ Հիմնականում ծովային ձկներ են, կան նաև քաղցրահամ ջրերում ապրողներ և գաղթող ձկներ։ Վտառային ձկներ են, սնվում են պլանկտոնով, երբեմն մանր ձկնիկներով, մեծ մասը կատարում է հեռավոր միգրացիա։

Տարածված են Կասպից, Սև, Ազովի, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ և հեռավորարևելյան ծովերում։ Ունեն արդյունագործական մեծ նշանակություն, համաշխարհային որսը տարեկան հասնում է 5 մլն տ։ Օգտագործում են թարմ, աղի, ապխտած և պահածոյացված վիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png