Հարավաֆրիկյան աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավաֆրիկյան աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էԹագավորական աստղադիտարան, Բարեհուսո հրվանդան և Հարավաֆրիկյան մեծ աստղադիտակ
Մասն էSuperWASP?
ԿառավարողՀարավաֆրիկայի ազգային հետազոտական հիմնադրամ
Աստղադիտարանի կոդ051(наблюдения)
Երկիր ՀԱՀ
ՎայրKaroo Hoogland Local Municipality?
ԲԾՄ1798 մետր
Հիմնադրվել է՝1820[1]
Կայքsaao.ac.za(անգլ.)
 South African Astronomical Observatory Վիքիպահեստում

Հարավաֆրիկյան աստղադիտարան (անգլ.՝ South African Astronomical Observatory, ՀԱԱԱ), 1972 թվականին ՀԱՀ-ում հիմնադրված աստղագիտական աստղադիտարան։ Աստղադիտարանը պատկանում է Հարավային Աֆրիկայի Ազգային հետազոտական հիմնադրամին։ Աստղադիտարանին են պատկանում փոքր մոլորակների կենտրոնի «051», «B31» և «A60» ծածկագրերը։ ՀԱԱԱ-ի աստղադիտարանը համարվում է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանի իրավահաջորդը։

Հարավաֆրիկյան մեծ հեռադիտակ

Աստղադիտարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱԱԱ-ն համարվում է Բարեհուսո հրվանդանում 1820 թվականին հիմնադրված Թագավորական աստղադիտարանի դիտարկման կայանի իրավահաջորդը։ Հիմնական շենքի շինարարությունն ավարտվել է 1829 թվականին, որն արժեցել է 30000 ֆունտ ստերլինգ։ 1972 թվականին Յոհաննեսբուրգի հանրապետական ասղադիտարանը, Ռեդքլիֆի աստղադիտարանը (ՀԱՀ) և Թագավորական աստղադիտարանը միավորվեցին Հարավաֆրիկյան աստղադիտարանի մեջ։ ՀԱԱԱ-ի շտաբ բնակարանը գտնվում է հին Թագավորական աստղադիտարանի տարածքում, որտեղ էլ տեղակայված են պատմական գործիքները։

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաուն

  • Աստղադիտակ Մակ-Կլին (աստղադիտակ Վիկտորիա) D=61 սմ (լուսանկարչական խողովակ) և D=46 սմ (դիտարկման խողովակ), 1901 թ.
  • Phased Experimental Demonstrator (PED) - 6 հատ 2.5 մետրանոց ռադիոալեհավաք, փորձարարական դիտարկումների համար։

Սազերլենդ

  • 0.5-մետրանոց աստղադիտակ - կառուցվել է 1967 թվականին Հանրապետական աստղադիտարանի համար, 1972 թվականին տեղափոխվել է Սազերլենդ
  • 0.75-մետրանոց աստղադիտակ - Grubb Parsons արտացոլիչ հեռադիտակ
  • Alan Cousins Telescope (ACT) - 0.75- մետրանոց աստղադիտակ, ի սկզբանե կոչվել է Ավտոմատացված ֆոտոմետրիկ աստղադիտակ, բայց ավելի ուշ վերանվանվել է Alan William James Cousins-ի պատվին
  • en:Birmingham Solar Oscillations Network (BISON) - արևային տատանումների Բիրմինգհեմյան վեց աստղադիտակներից մեկը։
  • Աստղադիտակ Էլիզաբեթ - 1.0-մետրանոց աստղադիտակ, բերված Քեյփթաունից գրավիտացիոն ոսպնյակավորման ցանցի դիտարկումների նպատակով (Probing Lensing Anomalies Network, PLANET)
  • Infrared Survey Facility (IRSF) - 140 սանտիմետրանոց ռեֆլեկտոր հագեցած եռագույն հեռուստացույցով։ Տեղադրվել է 2000 թվականին Ճապոնիայի կրթության նախարարության կողմից Մագելանյան ամպերի դիտարկման նախագծով։
  • MONET -«MOnitoring NEtwork of Telescopes» նախագծով տեղակայված 1.2 մետրանոց աստղադիտակներից մեկը։ Երկրորդ աստղադիտակը տեղադրված է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Մակ- Դոնալդ աստղադիտարանում։ Դա ռոբոտիզացված աստղադիտակ է հեռակառավարումով։ Աստղադիտակը ստեղծվել է Հետինգենյան համալսարանում (անգլ.՝ Halfmann Teleskoptechnik):
  • Աստղադիտակ Ռեդքլիֆ - 1.9 մետրանոց ռեֆլեկտոր, կառուցվել է 1948 թվականին Պրետորիայում Ռեդքլիֆ աստղադիտարանի համար։ 1972 թվականին աստղադիտակը տեղափոխվեց Սազերլենդ։ 1951 թվականից մինչև 2004 թվականն այն ամենախոշոր աստղադիտակն էր ՀԱՀ-ում։
  • Հարավաֆրիկյան Մեծ ասղադիտակ (SALT) - սա խոշորագույն օպտիկական աստղադիտակն է հարավային կիսագնդում 11 մ չափսի կառուցվածքային հայելիներով։ Աստղադիտարանի ծածկագիրն է B31: SALT-ը շահագործման է հանձնվել 2005 թվականի նոյեմբերին։ SALT-ը կառուցվել է նույն մեթոդիկայով, ինչ Հոբբի- Էբերլի աստղադիտակը (HET) ԱՄՆ-ի Տեխասի նահանգում։
  • SuperWASP-South (անգլ.՝ Wide Angle Search for Planets) - տարանցիկ մեթոդով հարավային կիսագնդում, էկզոտիկ մոլորակների որոնման նախագիծ։ 8 Canon օբյեկտիվներ (F=200mm, f/1.8) տեսախցիկներով։
  • KELT-South (անգլ.՝ Kilodegree Extremely Little Telescope - South) - ավտոմատացված 4.2 սմ օբյեկտիվով և շուրջ 1000 քառ.հա. տեսադաշտով աստղադիտակ տարանցիկ մեթոդով հարավային կիսագնդում, էկզոտիկ մալորակների որոնման համար։
  • Yonsei Survey Telescopes for Astronomical Research (YSTAR) - աստղադիտարանի ծածկագիրը A60: Օգտագործվում է փոփոխական աստղերի, տարանցիկ երևույթների և երկրամերձ աստերոիդների դիտարկման նպատակով։ Կառուցվել է Հարավային Կորեայի միջոցներով և ղեկավարվում է նրանց կողմից։

Աստղադիտարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GPS-կայան
  • Սեյսմիկ կայան

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրաֆիզիկա
  • Օդերևութաբանություն
  • Երկրամերձ օբյեկտներ
  • Էկզոմոլորակներ
  • Գալակտիկական աստղագիտություն

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեհուսո հրվանդանից թագավորական մեդալով պարգևատրված աստղագետներ`

  • Թոմաս Մաքլիրը 1869 թվականին՝ միջօրեականի աղեղի չափման համար։
  • Դեյիդ Հիլլ (աստղագետ) 1903 թվականին՝ արևային և աստղային պարալաքսների չափման համար։
  • Քեյփթաունի աստղը բացահայտվել է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանում կատարված պատկերների հիման վրա։
  • Պրոկսիմ Ցենտավրի առաջին պարալաքսը չափվել է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանում։
  • SuperWASP-South համակարգում էկզոմոլորակի բացահայտում։
  • WASP-1b
  • WASP-2b
  • WASP-4b
  • WASP-5b
  • WASP-6b
  • WASP-7b
  • WASP-10b
  • WASP-11b/HAT-P-10b
  • WASP-12b
  • WASP-14b
  • WASP-15b
  • WASP-17b — բացահայտվել է 2009 թվականին
  • Հայտնաբերված առաջին roAp-աստղը եղել է HD 101065-ը (Պշիբիլսկու աստղ)[2]։ Պայծառության տատանումները հայտնաբերվել են Դոնալդ Կուրցի կողմից (անգլ.՝ Donald Kurtz) օգտագործելով Հարավաֆրիկյան աստղադիտարանի 20-դյույմանոց աստղադիտակը, որը նշմարում է աստղի կորի փայլի փոփոխությունները 12,15 րոպե ժամանակահատվածով և 0,01m−0,02m փայլի ամպլիտուդով։
  • Բարեհուսո հրվանդանի լուսանկարչական կատալոգը (անգլ.՝ Cape Photographic Catalogue):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.saao.ac.za/about/
  2. Kurtz, D.W. Information Bulletin on Variable Stars, vol 1436, 1978 [1] Արխիվացված 2018-10-03 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Official Website
  • SALT Homepage
  • BiSON Homepage
  • KELT-South Homepage
  • «WASP-South Live weather and status». WASP@Keele (անգլերեն). Keele University Astrophysics Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  • SUR listing at Proect IDA Արխիվացված 2011-07-20 Wayback Machine