Հավերժահարսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավերժահարսեր կամ ջրահարսեր, բնության ուժեր, երևույթներ խորհրդանշող դիցուհիներ ու ոգիներ։ Իբրև թե բնակվել են ծովերում, լճերում, գետերում, աղբյուրներում, մարգագետիններում, հովիտներում, լեռներում, անտառներում, վարել ուրախ և թեթևաբարո կյանք։ Մի շարք ժողովուրդների (հույներ, հայեր ևն) պատկերացմամբ՝ յուրաքանչյուր գետ, առվակ, աղբյուր ունեցել է գուշակելու և ապաքինելու շնորհներով օժտված իր ջրահարսը։

Հայերը հավերժահարսին համարել են Նոյ նահապետի աներևույթ և մահկանացու դուստրերը՝ ի ծնե օժտված գիտելիքներով, որոնք հովանավորում են նորապսակներին և գուսանական արվեստը, խնամում կույսերին ու նորահարսերին (հարսանիքից մինչև տղաբերք), հոգում նրանց պճնանքն ու լվացումները։ Հայերի մեջ տարածված է եղել տարեկան երկու անգամ (գարնանն ու աշնանը) ջրերում ու բաղնիքներում ուրախության ծիսահանդեսներ կատարելու սովորույթը։ Թեև եկեղեցին հավերժահարսերին դասել է «դևերի», «չարքերի», «քաջքերի» կարգը, սակայն հավերժահարսերի պաշտամունքը հարատևել է գրեթե ողջ միջնադարում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png