Հաջիքենդից մեզ հայտնում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Нам Сообщают
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1898 թվական
ՎիքիդարանՀաջիքենդից մեզ հայտնում են

«Нам Сообщают» («Հաջիքենդից մեզ հայտնում են...»), Հովհաննես Թումանյանի ռուսերեն հոդվածներից մեկը, որը տպագրվել է 1898 թվականի օգոստոսի 13–ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի օգոստոսի 13-ին «Новое Обозрение» օրաթերթի № 5018-ում։ Այնուհետև տպագրվել է Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 323 էջում։

Հոդվածում Թումանյանը գրում է Հաջիքենդից Գոզլուխ տանող ճանապարհին կողոպտված ուղևորների մասին։

Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 577.