Հաջիբաբա Հուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջիբաբա Հուսեյնով
Բնօրինակ անունHacıbaba Hüseynov
Ի ծնե անունՀաջիբաբա Հուսեյնալի օղլի Հուսեյնով
Ծնվել էմարտի 15, 1919(1919-03-15)
Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Երկիր Ադրբեջան,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 24, 1993(1993-10-24) (74 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե
Գործիքներվոկալ և Դայրա
Գործունեություն1945–1993
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
 Hajibaba Huseynov Վիքիպահեստում

Հաջիբաբա Հուսեյնալի օղլի Հուսեյնով (ադրբ.՝ Hüseynov Hacıbaba Hüseynəli oğlu, մարտի 15, 1919(1919-03-15), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - հոկտեմբերի 24, 1993(1993-10-24), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջիբաբա Հուսեյնով, Բահրամ Մանսուրով և Թալաթ Բաքիխանով

Հաջիբաբա Հուսեյնովը ծնվել է 1919 թվականի մարտի 19-ին Բաքվում։ Նրա հայրը նավաստի էր։ Նա սկսեց երգել մուղամը վաղ տարիքից։ 1938 թվականին նա հանդիպեց խանենդե Զուլֆու Ադիգոզալովին։ 1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի բռնկումով, երիտասարդ Հաջիբաբան դադար տվեց մուղամ երգել։ 1945 թվականին պատերազմն ավարտվելուց հետո Սառա Ղադիմովան նրան ծանոթացրեց Ահմեդ Բաքիխանովի հետ։ Ահմեդ Բաքիխանովը այդ ժամանակվա հայտնի թառահար էր։ Ահմեդ Բաքիխանովը երիտասարդ Հաջիբաբային հրավիրում է աշխատել սեփական համույթում։ Հաջիբաբան երեք տարի աշխատել է այս համույթում։

1963 թվականին Ահմեդ Բաքիխանովը Հաջիբաբա Հուսեյնովին հրավիրեց մուղամ դասավանդելու Ադրբեջանի երաժշտական պետական դպրոցում։ Հաջիբաբա Հուսեյնովը նույն դպրոցում դասավանդում էր 30 տարի, մինչև կյանքի վերջը։ Մահացել է 1993 թվականի հոկտեմբերի 24-ին Բաքվում[2]։

Հաջիբաբա Հուսեյնովի երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում «Սեգյահ», «Արազբարի», «Ղաթար», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուռ» մուղամները և այլ մուղամները։

Կոչումներ և Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1989),
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990);

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2012) Энциклопедия Азербайджанского Мугама. Б: Şərq-Qərb, 97.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]