Հայ կամավորներ
Հայ կամավորները, կամ Հայկական կամավորական կորպուսը[1] Հայկական գումարտակներ էին Ռուսական և Բրիտանական բանակներում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Այս միավորումների մեծ մասը ռազմական ակտիվություն էին իրականացնում Առաջին համաշխարհային պատերազմի միջին Արևելյան ռազմադաշտում: Որոշ միավորումներ կազմավորվել էին Օսմանյան կայսրությունից փախած հայերից: Օսմանյան պառլամենտի անդամ Գարեգին Պաստրմաճյանը մի գնդի հրամանատար էր: Գեներալ Անդրանիկ Օզանյանը Ռուսաստանի կամավորների գնդի հրամանատարն էր 1914 և 1916թթ.. ընթացքում: Այս միավորումները տարբեր նախասկիզբ ունեին: 1917թ սկսած Կովկասի Հայերի Ազգային Կազմակերպությունը՝ Հայ Ազգային Խորհուրդ, հայ զինվորներին և սպաներին աստիճանաբար միավորեց հիմնելու Հայաստանի Դեմոկրատիկական Հանրապետության զինված ուժեր.[2]