Հայ արվեստի հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ արվեստի հարցեր
Տեսակմատենաշար
Հիմնադրվել է2006
ՀիմնադիրԱրարատ Աղասյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան

«Հայ արվեստի հարցեր», մատենաշար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում Երևանում (հ. 1–5 թվական, 2006-2013 թվականներին)։ Հրատարակում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը։ Խմբագիրների խորհուրդ՝ Արարատ Աղասյան (նախագահ), Արամ Ասատրյան, Գեորգի Գյոդակյան, Մ. Հասրաթյան, Հ. Հովհաննիսյան, Վ. Ղազարյան, Ա. Ավագյան։ Հոդվածները լուսաբանում են հայկական ճարտարագիտության, կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստների, թատրոնի ու կինոյի հիմնահարցեր, պատմական և տեսական երաժշտագիտության, երաժշտական ֆոլկլորագիտության հրատապ խնդիրներ, լայնորեն ներկայացված է նաև ժամանակակից արվեստը, առանձին հոդվածներ նվիրված են սփյուռքահայ արվեստին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։